Հա

Մշակոյթ

Երկուշաբթի, 09 Հոկտեմբերի 2017 13:10

Այսօր Ջոն Լենոնը կը դառնար 77 տարեկան

1940 թւականի հոկտեմբերի 9-ին ծնւել է 20-րդ դարի ամենայայտնի երաժիշտներից մէկը, լեգենդար «Тhe Beatles» խմբի անդամ Ջոն Լենոնը, որը «քառեակի» գրեթէ բոլոր հիթերի հեղինակն է: 

«alikonline.ir» - 1940 թւականի հոկտեմբերի 9-ին ծնւել է 20-րդ դարի ամենայայտնի երաժիշտներից մէկը, լեգենդար «Тhe Beatles» խմբի անդամ Ջոն Լենոնը, որը «քառեակի» գրեթէ բոլոր հիթերի հեղինակն է: Գրում է «tert.am»-ը:

Անւանի երաժշտի 77-րդ տարեդարձի կապակցութեամբ «gazeta.ru»-ն ներկայացրել է ուշագրաւ ֆոտոշարք, որին կից ներկայացրել է Լենոնի անձնական ու ստեղծագործական կեանքից մի քանի փաստ:

«Тhe Beatles» խումբը փլուզւել է 1970 թւականին, ինչից յետոյ անդամներից ամէն մէկը գնացել է առանձին ճանապարհով: Լենոնը կնոջ՝ ճապոնացի նկարչուհի Եոկօ Օնոյի հետ տեղափոխւել է Միացեալ Նահանգներ, որտեղ ձայնագրել է մի քանի ալբոմ, պայքարել է յանուն խաղաղութեան, քննադատել ամերիկայի՝ Վիետնամում վարած պատերազմն ու, ընդհանուր առմամբ, ակտիւ հասարակական գործունէութիւն ծաւալել:

Նա միառժամանակ հեռացել է երաժշտական ասպարէզից, սակայն 1980 թւականին վերադարձել է «Double Fantasy» ալբոմով:

Նոյն տարւայ դեկտեմբերին Լենոնը սպանւել է Մարկ Դէյւիդ Չեփմէնի կողմից՝ ի չիք դարձնելով «Тhe Beatles»-ի միլիոնաւոր երկրպագուների՝ խմբի վերամիրաւորման յոյսերը:

Յայտնի է, որ Չեփմէնն առայսօր բանտում է: Նա դատապարտւած է ցմահ ազատազրկման:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։