Հա

Մշակոյթ

Երեքշաբթի, 10 Հոկտեմբերի 2017 09:50

Ամերիկացի հնագէտները պեղումներ կիրականացնեն Հայաստանի ամենահին բնակատեղիներից մէկում

Կալիֆորնիայի համալսարանի հնագէտ ասպիրանտները յաջորդ տարի պեղումներ կիրականացնեն Հայաստանի հնագոյն բնակատեղիներից մէկում` «Մասիս բլուր»-ում: 

«alikonline.ir» - Կալիֆորնիայի համալսարանի հնագէտ ասպիրանտները յաջորդ տարի պեղումներ կիրականացնեն Հայաստանի հնագոյն բնակատեղիներից մէկում` «Մասիս բլուր»-ում: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում ՀՀ ԳԱԱ Հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի տնօրէն Պաւէլ Աւետիսեանն ասաց, որ յուշարձանի տարածքում հայ-ամերիկեան արշաւախումբը ոչ միայն պեղումներ, այլ նախապատրաստական աշխատանքներ է իրականացրել: «Այս տարի մաքրեցինք նախորդ տարիներին պեղւած նիւթերը եւ քանի որ յուշարձանը մեծ պոտենցիալ ունի, որոշեցինք այնտեղ ամառային դպրոց կազմակերպել ամերիկացի հնագէտ-ասպիրանտների համար»,- ասաց նա:

Աւետիսեանի խօսքով` «Մասիս բլուր»-ում օգոստոսի 4-ին մեկնարկած եւ աւելի քան մէկ ամիս տեւած պեղումների արդիւնքում նոր շինութիւններ են բացւել` հետաքրքիր նիւթերով: «Այդ նիւթերը լրացնում են մեր պատկերացումները Ք.ա. 6-րդ հազարամեակի առաջին քառորդի` նոր քարի դարի մասին: Այս տարի եւս հնավայրից օբսիդիանից հետաքրքիր նիւթեր ենք հանել»,- նշեց հնագէտը՝ յաւելելով, որ Ք.ա. 6-րդ հազարամեակում Արարատեան դաշտի այդ հատւածներում լիճ է եղել, եւ հէնց այդ լճի ափին գտնւող բնակավայրերում էլ պեղումներն իրականացւում են:

Հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի տնօրէնն ասաց, որ այս տարւայ գտածօները եւս փաստում են այն մասին, որ այս ժամանակահատւածում մարդիկ զբաղւել են ձկնորսութեամբ, կաշւի եւ մետաղի մշակմամբ, հագուստ են կարել:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։