Հա

Մշակոյթ

10/10/2017

Թուրքիայում եւս 2 հայկական եկեղեցի է նախատեսւում վերանորոգել

Թուրքիայի Գիւմուշհանէի Սուլէյմանիէ թաղամասում կիսաքանդ վիճակում գտնւող 2 հայկական եկեղեցիները առաջիկայ ամիսներին նախատեսւում են վերանորոգել։

«alikonline.ir» - Թուրքիայի Գիւմուշհանէի Սուլէյմանիէ թաղամասում կիսաքանդ վիճակում գտնւող 2 հայկական եկեղեցիները առաջիկայ ամիսներին նախատեսւում են վերանորոգել։ Գրում է «news.am»-ը:

Թուրքական «Milliyet»-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի տեխնիկական համալսարանի մի խումբ գիտաշխատողներ Գիւմուշհանէի նահանգապետի կողմից հրաւիրւել են ուսումնասիրելու Գիւմուշհանէի Սուլէյմանիէ թաղամասում գտնէող 2 հայկական եկեղեցիները։

Գիւմուշհանէի նահանգապետարանը այդ եկեղեցիների վերանորոգման ծրագիր է պատրաստել՝ ցանկանալով նահանգում աւելացնել տուրիզմի պոտենցիալը։

Եկեղեցիներից մէկը շրջանում յայտնի Սուրբ Աստւածածինն է, որից էլ սկսւել են աշխատանքները։

Նախնական պեղումների ժամանակ յայտնաբերւել են հայերէն գրութիւններով քարեր եւ սրբապատկերներ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։