Հա

Մշակոյթ

Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2017 08:40

Իրանը պատրաստակամութիւն է յայտնել սատարելու Երեւանի Կապոյտ մզկիթի համաշխարհային գրանցմանը

Հանրապետութեան նախագահի տեղակալ, Մշակութային ժառանգութեան, ձեռարւեստի եւ զբօսաշրջութեան կազմակերպութեան տնօրէնն Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպանի հետ հանդիպման ժամանակ երկու երկրի միջեւ տուրիզմի բնագաւառում յարաբերութիւններին զարկ տալու նպատակով առաջարկել է Իրանի ու Հայաստանի մասնակցութեամբ ընտանեկան ռալիի մրցաշարեր ու հեծանւորդութեան շրջագայութիւններ կազմակերպել:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահի տեղակալ, Մշակութային ժառանգութեան, ձեռարւեստի եւ զբօսաշրջութեան կազմակերպութեան տնօրէնն Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպանի հետ հանդիպման ժամանակ երկու երկրի միջեւ տուրիզմի բնագաւառում յարաբերութիւններին զարկ տալու նպատակով առաջարկել է Իրանի ու Հայաստանի մասնակցութեամբ ընտանեկան ռալիի մրցաշարեր ու հեծանւորդութեան շրջագայութիւններ կազմակերպել: Տեղեկացնում է «parstoday.com»-ը:

Հանրապետութեան նախագահի տեղակալ, Մշակութային ժառանգութեան, ձեռարւեստի եւ զբօսաշրջութեան կազմակերպութեան տնօրէն Ալի Ասղար Մունեսանը հոկտեմբերի 11-ին Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի հետ հանդիպման ժամանակ ընդգծելով երկու երկրի միջեւ զբօսաշրջութեան բնագաւառում յարաբերութիւնների ընդլայնման անհրաժեշտութիւնն, ասաց. «Մշակութային յարաբերութիւնների, այդ թիում զբօսաշրջութեան ընդլայնման կապակցութեամբ երկու երկրները չափազանց լաւ հնարաւորութիւններ ունեն, որոնք անհարաժեշտ է օգտագործել»:

«Իրանի հիւսիսում ու հարաւում կուսական բնութիւնը, պատմական տեսարժան վայրերը, գեղեցիկ անապատն ու տեսարժան կղզիները արդարացնում են այս բնագաւառում հայ ներդրողների ներկայութիւնը»,- յայտարարեց Մունեսանը՝ հայաստանցի ներդրողներին կոչ անելով ակտիւ ներկայութիւն ապահովել Իրանում զբօսաշրջութեան ոլորտի ենթակառուցւածքների ընդլայնմանը:

Նա յաւելեց. «Նկատի առնելով պատմական կոթողների նորոգութեան ու վերականգնման բնագաւառում Իրանի փորձն ու կարողութիւնները պատրաստ ենք պատմական կոթողների վերականգման ու նորոգութեան ոլորտում համաձայնագիր կնքել Հայաստանի հետ»:

Մունեսանն ի դէպ, Իրանի անունից պատրաստակամութիւն յայտնեց սատարելու Երեւանի Կապոյտ մզկիթի համաշխարհային գրանցման գործընթացին:

Հանդիպման ժամանակ դեսպան Արտաշէս Թումանեանն ընդգծելով, որ Հայաստանում մեծ ճանաչողութիւն գոյութիւն ունի Իրանի մասին եւ այդ երկրի ժողովուրդը յարգանքով է վերաբերւում իրանցիների հանդէպ, ասաց. «Թէեւ Հայաստանը տարածութեամբ ու բնակչութեամբ փոքր երկիր է, սակայն մշակութային տեսակէտից մեծ երկիր է համարւում եւ մշակութային համագործակցութեան համար մեծ ներուժ գոյութիւն ունի եւ մենք ուրախ ենք, որ մեր հարեւանութեան մէջ է գտնւում Իրանի պէս հարուստ ու մեծ մի երկիր»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։