Հա

Մշակոյթ

Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2017 09:20

Հայոց Ցեղասպանութեան մասին «Քարաւան 1915» թուրքական ֆիլմը Թուրքիայում հանւել է կինովարձոյթից

Թուրքիայում ռեժիսոր Իսմայիլ Գիւնէշի կողմից նկարահանւած եւ Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող «Քարաւան 1915» գեղարւեստական ֆիլմը հանւել է կինովարձույթից: 

«alikonline.ir» - Թուրքիայում ռեժիսոր Իսմայիլ Գիւնէշի կողմից նկարահանւած եւ Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող «Քարաւան 1915» գեղարւեստական ֆիլմը հանւել է կինովարձույթից: Այս մասին ըստ «tert.am»-ի յայտնում է թուրքական «NTV»-ն:

Ռեժիսոր եւ սցենարիստը նշել է, որ ֆիլմի ներկայացման հարցում թիմը հանդիպում է լուրջ գրաքննադատութեան, բացի այդ՝ Գիւնէշն ու իր թիմը տարբեր խնդիրների են բախւել «Քարաւան 1915»-ի ստեղծման ամբողջ ընթացքում:

Գիւնէշը նշել է, որ ֆիլմը ցուցադրելու համար նախնական համաձայնութեան ձեռք էր բերւել թուրքական ընդամենը 54 կինոթատրոնի հետ, յետոյ դժւարութեամբ կարողացել էին այդ թիւը հասցնել 84-ի: Սակայն ի սկզբանէ ֆիլմը պէտք է ցուցադրւեր նւազագոյն հաշւով շուրջ 300 կինոթատրոնում:

Ըստ ռեժիսորի՝ խնդիրը թուրքական հասարակութեան մէջ Հայկական Հարցի շուրջ բացարձակ անտեղեակութիւնն է:

Միեւնոյն ժամանակ թուրքական «gazeteduvar.com.tr» կայքում նախօրէին հրատարակւել էր մի յօդւած, որում հեղինակ Ազիզ Եաղանը նշում է, որ ֆիլմն արտացոլում է այն ամէնն, ինչ թուրքերն այսքան տարի ցանկանում էին համոզել աշխարհին Հայոց Ցեղասպանութեան մասին:

Ֆիլմում ցուցադրւած են լաւ հագնւած, ապահովութեան մէջ դէպի Հալէպ քայլող հայեր, որոնք օսմանցի պաշտօնեաների հսկողութեան տակ են եւ ապահովւած չեն ուտելիքով ու ջրով:

«Ֆիլմը պնդում է, որ այն ամէնն, ինչ տեղի ունեցաւ ճանապարհին հայերի հետ՝ այդ տեղահանման որոշումը միամտաբար ստորագրածների մեղքը չէր»,- գրում է Եաղանը:

Ֆիլմից նաեւ կարելի է եզրակացնել, որ պետութիւնն ի վիճակի չէր պաշտպանել հայերին ճանապարհին տեղի ունեցած աւազակային յարձակումներից, թէեւ դա անելու մեծ ցանկութիւն ունէր: Ըստ նրա՝ խոչըդոնոտողը պատերազմական պայմաններն էին, որոնց պատճառով նման աւազակների յարձակման թիրախի տակ էին բոլորը՝ նոյնիսկ պետական կառոյցները: Ֆիլմում նաեւ ցուցադրւած են տեղահանման ժամանակ կորած հայ կանանց կերպարներ, որոնք, սակայն, ոչ թէ առեւանգւել են, այլ իրենց յօժար կամքով փախել մուսուլման տղամարդկանց մօտ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։