Հա

Մշակոյթ

15/10/2017 - 11:10

Վարանդը՝ «Կանթեղ» մրցանակի դափնեկիր

Հոկտեմբերի 14-ին Օշականում, Թարգմանչած տօնի կապակցութեամբ կայացել է Հայաստանի գրողների միութեան կազմակերպած ամենամեայ «Կանթեղ» մրցանակաբաշխութիւնը: 

«alikonline.ir» - Հոկտեմբերի 14-ին Օշականում, Թարգմանչած տօնի կապակցութեամբ կայացել է Հայաստանի գրողների միութեան կազմակերպած ամենամեայ «Կանթեղ» մրցանակաբաշխութիւնը: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Մրցանակակիրների թւում է եղել նաեւ իրանահայ ճանաչւած մտաւորական, գրող-բանաստեղծ եւ թարգամնիչ Վարանդը:

Վարանդից բացի մրցանակների են արժանացել թարգմանիչներ Մարգարիտ Թերզեանը, Իրինա Քարումեանը, Արա Առաքելեանը, Ֆելիքս Բախչինեանը:

Իր աշխատանքի կապակցութեամբ Վարանդը նշել է, որ հոգու պարտքն է համարել հայերէն թարգմանել վերջին հարիւրամեակի իրանական լաւագոյն բանաստեղծութիւնները, որպէսզի հայերը ծանօթանան Իրանի գրականութեանը, իւրայատուկ մտածողութեանը:

«Թարգմանել եմ Իրանի ժամանակակից պոէզիան: Կարծում եմ, որ գիրքը Իրանի արձակ պոէզիայի առաջին ամբողջական ու ամփոփ անթոլոգիան է»,- ասել է նա:

«alikonline»-ը մրցանակի արժանանլու կապակցութեամբ շնորհաւորում է վարպետին՝ նրա մաղթելով նորանոր յաջողութիւններ եւ ստեղծագործական երիտասարդական աւիւն:

Յարակից լուրեր

  • Վարանդը՝ «Գ. Մելիտինեցի» գրական մրցանակի դափնեկիր
    Վարանդը՝ «Գ. Մելիտինեցի» գրական մրցանակի դափնեկիր

    Որախութեամբ տեղեկացանք, որ իրանահայ անւանի գրող Վարանդն արժանացել է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան «Գ. Մելիտինեցի» գրական մրցանակին:

  • Բանաստեղծ Վարանդի «Իրանի ժամանակակից պոէզիա» հատորի շնորհանդէսը
    Բանաստեղծ Վարանդի «Իրանի ժամանակակից պոէզիա» հատորի շնորհանդէսը

    Նախաձեռնութեամբ Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանապետութեան դեսպանութեան եւ համագործակցութեամբ Իրանահայ գրողների միութեան, երեքշաբթի յունիսի 19-ին, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան Յովհաննէս Թումանեանի անւան դահլիճում տեղի ունեցաւ շնորհանդէս նւիրւած բանաստեղծ Վարանդի «Իրանի ժամանակակից պոէզիա» հատորին, որը 2017 թւականի հոկտեմբերին, Ս. Թարգմանչաց տօնի առթիւ, արժանացել է Հայաստանի գրողների միութեան (ՀԳՄ) «Կանթեղ» մրցանակին:

  • Իրանահայ բանաստեղծ Վարանդը այցելեց Ատրպատականի առաջնորդարան
    Իրանահայ բանաստեղծ Վարանդը այցելեց Ատրպատականի առաջնորդարան

    Ուրբաթ, 1 յունիս 2018-ի առաւօտեան, իրանահայ անւանի բանաստեղծ Վարանդը, որ մէկ օր առաջ Մայիսեան փառատօնի եւ Հայաստանի անկախութեան հարիւրամեակի առիթով իբրեւ օրւայ բանախօս հրաւիրւել էր Թեհրանից, այցելեց առաջնորդարան եւ ընդունւեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի կողմից:

  • Սրբազան Հայրն ընդունեց Վարանդին
    Սրբազան Հայրն ընդունեց Վարանդին

    Հոկտեմբերի 19-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց իրանահայ բանաստեղծ Վարանդին, որը նոր էր վերադարձել Հայաստանի գրողների միութեան կազմակերպած համագումարից:

  • Շահրիարը՝ Վարանդի թարգմանութեամբ
    Շահրիարը՝ Վարանդի թարգմանութեամբ

    Երեւանում լոյս է տեսել Իրանի ժամանակակից պոէզիայի մեծերից մէկի՝ Շահրիարի գազելները:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։