Հա

Մշակոյթ

16/10/2017 - 13:30

«Եւա» ֆիլմն ընդգրկւել է Օսկար մրցանակաբաշխութեան նախընտրական ցանկում

Ամերիկեան կինոակադեմիան հրապարակել է Օսկար ամենամեայ մրցանակաբաշխութեան 90-րդ «Լաւագոյն օտարալեզու ֆիլմ» անւանակարգի համար հաստատւած յայտերի ցանկը, որում ընդգրկւած է նաեւ Հայաստանը: 

«alikonline.ir» - Ամերիկեան կինոակադեմիան հրապարակել է Օսկար ամենամեայ մրցանակաբաշխութեան 90-րդ «Լաւագոյն օտարալեզու ֆիլմ» անւանակարգի համար հաստատւած յայտերի ցանկը, որում ընդգրկւած է նաեւ Հայաստանը:

Հայկական ազգային կինոակադեմիան տւեալ անւանակարգի համար այս տարի ընտրել էր Անահիտ Աբադի «Եւա» ֆիլմը:

Հայկական ազգային կինոակադեմիայից յայտնում են, որ ամերիկեան կինոակադեմիայի «Լաւագույն օտարալեզու ֆիլմ» անւանակարգի համար այս տարի ռեկորդային թւով երկրներ են յայտեր ներկայացրել՝ 92 երկիր, որոնցից 6-ը՝ պատմութեան մէջ առաջին անգամ: 

Հայալեզու ֆիլմը Հայաստանի եւ Իրանի համատեղ արտադրութիւնն է: Կինոնկարը նկարահանւել է «Հայաստանի ազգային կինոկենտրոն»-ի եւ «Ֆարաբի» կինոյի հիմնադրամի ֆինանսական աջակցութեամբ:

Կինոնկարը դրամատիկ պատմութիւն է կնոջ մասին, ով ուզում է մոռանալ տարիներ առաջ իր կեանքում տեղի ունեցած մութ ու ծանր պատմութիւնը։ Եւան դստեր հետ հեռանում է Երեւանից, հաստատւում է Արցախում՝ ծանօթների մօտ։ Սակայն, անցեալը ամենուր հետապնդում է նրան․․․

Կինոնկարում նկարահանւել են Նարինէ Գրիգորեանը, Շանթ Յարութիւնեանը, Մարջան Աւետիսեանը, Ռոզի Աւետիսեանը, Սերգէյ Թովմասեանը, Վրէժ Քասունին, Տիգրան Դաւթեանը, Նանոր Պետրոսեանը, Էլենա Ադամեանը, Մարատ Դաւթեանը եւ ուրիշներ։

Հայկական ազգային կինոակադեմիան շնորհաւորում է ֆիլմի հեղինակներին եւ յաջողութիւն մաղթում հետագայ պայքարում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։