Հա

Մշակոյթ

16/10/2017 - 12:40

Սերժ Թանգեանը եւ «CNN» հեռուստաընկերութեան նկարահանող խումբը՝ ՆԱՄ-ում

«Նարեկացի» արւեստի միութիւնը հիւրընկալել է «System of a Down» հռչակաւոր ռոք խմբի երգիչ, երգահան Սերժ Թանգեանին եւ «CNN» հեռուստաընկերութեան նկարահանող խմբին:

«alikonline.ir» - «Նարեկացի» արւեստի միութիւնը հիւրընկալել է «System of a Down» հռչակաւոր ռոք խմբի երգիչ, երգահան Սերժ Թանկեանին եւ «CNN» հեռուստաընկերութեան նկարահանող խմբին: Այցելութեան նպատակը «Նարեկացի» նւագախմբին ծանօթանալը, լսելն ու նկարահանելն է: ՆԱՄ-ից տեղեկացնում են, որ երիտասարդ երաժիշտներն Արտեմ Խաչատուրի գեղարւեստական ղեկավարմամբ 2016 թւականին, որպէս նւիրում Սերժ Թանկեանին եւ «SOAD» խմբի անդամներին, ներկայացրել էին վերջիններիս «Aerials» երգի մեկնաբանութիւնը ժողովրդական նւագարաններով, որը մեծ հետաքրքրութիւն էր առաջացրել եւ շնորհիւ դրա՝ ռոք երաժիշտը, այցելելով Հայաստան դեռեւս 2017 թւականի մարտ ամսին, չէր մերժել «Նարեկացի» արւեստի միութեան հիմնադիր Նարեկ Յարութիւնեանի հրաւէրը եւ եկել էր՝ լսելու նրանց:

Թանգեանը կրկին Նարեկացի արւեստի միութեան կենտրոնում էր «CNN»-ի նկարահանող խմբի հետ, ով հետաքրքրւած է հայկական անաղարտ երաժշտութեամբ և «Նարեկացի» նւագախմբի գործունէութեամբ:

«Մենք հետեւում ենք ձեզ, մենք հպարտ ենք ձեզնով: Դուք շատ լաւ էք նւագում: Շնորհակալութիւն,- ասել է նւագախմբին Սերժ Թանգեանը: «Շնորհիւ Սերժ Թանգեանի՝ «CNN» հեռուստաընկերութիւնը Հայաստանի ազգային մշակոյթի մասին պատմող իր վաւերագրական ֆիլմում ընդգրկեց նաեւ «Նարեկացի» նւագախմբի անդամների հնչեցրած մաքրամաքուր հայկական կատարումները: Խորին շնորհակալութիւն նրան «Նարեկացի» արւեստի միութեան եւ «Նարեկացի» նւագախմբի անունից»,- ասել է«Նարեկացի» արւեստի միութեան հիմնադիր Նարեկ Յարութիւեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։