Հա

Մշակոյթ

Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2017 14:00

Իրանական եւ հայկական հողերի համատեղ յիշողութեան ցուցադրութիւնը. Բացւել է «Հայաստան եւ Իրան. հողի յիշողութիւն» ցուցահանդէսը

Երէկ՝ հոկտեմբերի 17-ի երեկոյեան Իրանի ազգային թանգարանում տեղի ունեցաւ «Հայաստան եւ Իրան. հողի յիշողութիւն» ցուցահանդէսի բացման պաշտօնական արարողութիւնը:

«alikonline.ir» - Երէկ՝ հոկտեմբերի 17-ի երեկոյեան Իրանի ազգային թանգարանում տեղի ունեցաւ «Հայաստան եւ Իրան. հողի յիշողութիւն» ցուցահանդէսի բացման պաշտօնական արարողութիւնը, որին ներկայ էին Հանրապետութեան նախագահի տեղակալ, Մշակութային ժառանգութեան, ձեռարւեստի եւ զբօսաշրջութեան կազմակերպութեան նախագահ Ալիասղար Մունեսանը, ՀՀ մշակոյթի նախարար Արմէն Ամիրեանն ու նրա գլխաւորած պատւիրակութիւնը, Իրանում ՄԱԿ-ի աշխատանքների համակարգող Գարի Լուիսը, Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը, Թ.Հ.Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Իրանի ազգային թանգարանի եւ Հայաստանի պատմութեան թանգարանի տնօրէնները, մշակոյթի ոլորտի բարձրաստիճան պաշտօնեաններն ու հրաւիրւած հիւրերը:

Ցուցահանդէսի պաշտօնական բացումը կատարեցին Ալիասղար Մունեսանը եւ Արմէն Ամիրեանը:

Ցուցահանդէսի բացման արարողութեանը ելոյթով հանդէս եկան Հանրապետութեան նախագահի տեղակալ, մշակութային ժառանգութեան, ձեռարւեստի եւ զբօսաշրջութեան կազմակերպութեան նախագահ Ալիասղար Մունեսանը, ՀՀ մշակոյթի նախարար Արմէն Ամիրեանը, Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը, Իրանի ազգային թանգարանի տնօրէն Ջեբրէիլ Նոքանդէն, Հայաստանի պատմութեան թանգարանի տնօրէն Գրիգոր Գրիգորեանը եւ մշակութային ժառանգութեան գծով Մշակութային ժառանգութեան, ձեռարւեստի եւ զբօսաշրջութեան կազմակերպութեան նախագահի տեղակալ Մոհամմադ Հոսէյն Թալեբեանը:

Ալիասղար Մունեսանն իր ելոյթում մասնաւորապէս նշեց, որ այս ցուցահանդէսը վկայում է երկու երկրների մշակութային համատեղւթիւնների եւ երկու ժողովրդների բարեկամական սերտ յարաբերութիւնների մասին:

«Մարդկութեան համատեղ ժառանգութիւնը վկայում է հազարամեակնների ընթացքում մարդկային հասարակութիւնների միջեւ ձեւաւորւած ամուր կապերի մասին: Նման ամուր կապերի վեր հանումը կը նպաստի ժողովրդների մերձեցմանն ու խաղաղութեան եւ բարեկամութեան կայացմանը: Պատմական փաստերը վկայում են, որ անցեալ 5 հազարամեակների ընթացքում Իրանն ու Հայաստանն ունեցել են մշակութային ամուր կապեր, որի ազդեցութիւնն ակնյայտ է յատկապէս երկու երկրների երկաթէ եւ պղնձէ դարերի մշակոյթի վրայ:

Հարեւան երկու երկրների պատմա-մշակութային ժառանգութեան նմանութիւնը խօսում է նախնինների աշխարհայեացքի մասին, որոնք իրենց հնարաւորութիւնների եւ պայմաններին համապատասխան, փորձել են յարգել համատեղ ժառանգութեան եւ մշակութային իմաստասիրութեան արմատներն ու ջանք չեն խնայել դրանց պահպանման եւ փոխանցման համար»,- ասաց նա:

Արմէն Ամիրեանն էլ իր հերթին նշեց, որ այս ցուցահանդէսը վկայում է երկու երկրների պատմական յարաբերութիւնների մասին, որոնց վրայ անհրաժեշտ է կառուցել ապագայի յարաբերութիւնները:

Նշենք, որ ցուցահանդէսում, առաջին անգամ կողք-կողքի կը ցուցադրւեն Հայաստանի պատմութեան թանգարանի եւ Իրանի ազգային թանգարանի համաժամանակեայ (Ք. ա. 4-րդ հազարամեակից մինչեւ Ք. ա. առաջին դար) 103-ական նմուշ՝ ի ցոյց դնելու փոխառնչութիւնների եզակի այն իրողութիւնը, որը ոգեկոչում է մշակութային եւ հոգեւոր արժէքների հնամենի ակունքները՝ Հայաստանի եւ Իրանի հողի յիշողութիւնը:

Ցուցադրութիւնը կը տեւի մինչեւ 2018 թւականի յունւարի 17-ը:

Image Gallery

View the embedded image gallery online at:
http://alikonline.ir/news/culture/item/42789-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProId029150cdb0

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։