Հա

Մշակոյթ

19/10/2017 - 12:40

Հինաւուրցից էլ հին. Շիրազում յայտնաբերւած գտածօները սենսացիոն տարիք ունեն

Շիրազը կարող է աւելի հինաւուրց լինել, քան ընդունւած է համարել. գիտնականները հետաքրքիր յայտնագործութիւններ են արել Իրանում։

Իրանի Շիրազ քաղաքում իրականացւած հնագիտական պեղումների ժամանակ յայտնաբերւել են աւելի քան 6500 տարեկան արտեֆակտներ:

«alikonline.ir» - Շիրազը կարող է աւելի հինաւուրց լինել, քան ընդունւած է համարել. գիտնականները հետաքրքիր յայտնագործութիւններ են արել Իրանում։

Իրանի Շիրազ քաղաքում իրականացւած հնագիտական պեղումների ժամանակ յայտնաբերւել են աւելի քան 6500 տարեկան արտեֆակտներ: Հաղորդում է «Sputnikarmenian»- ը:

Շիրազի արւեստի համալսարանի եւ Շիրազի (Ֆարս նահանգ) Պուստչի հանքում Իրանի հնագիտական հետազօտութիւնների կենտրոնի հետ համատեղ կազմակերպւած հնագիտական պեղումների երկրորդ փուլի ընթացքում յայտնաբերւել են հնագոյն մասունքներ, որոնք, հաւանաբար, պատկանում են այն մշակոյթներին, որոնք աւելի հին են, քան ենթադրւում էին:

Ֆարս քաղաքում կենտրոնացւած են Իրանի պատմական տեսարժան վայրերի 9%-ը: Այս նահանգում են տեղակայւած նաեւ համաշխարհային մասշտաբի երեք տեսարժան վայրերը`Ֆարսի այգիները, Պերսեպոլիսի աւերակները (Աքեմենեան կայսրութեան մայրաքաղաք) եւ Էրամի այգին:

Ըստ հետազօտական խմբի ղեկավար Հասանալի Արաբի` նախագծի առաջին փուլում շուրջ հազար յուշարձան է յայտնաբերւել, որոնք պատկանում են մ.թ.ա. 5-րդ հազարամեակին: Պեղումների երկրորդ փուլում յայտնաբերւել են աւելի քան 6500 տարի առաջ կառուցւած շինութիւնների բեկորներ:

«Վերջին յայտնագործութիւնները կարող են մեծապէս հարստացնել Շիրազի պատմութիւնը»,- ասել է Հասանալի Արաբը:

Հին բնակավայրերի բեկորները կարեւոր տեղեկութիւններ կարող են տալ հազարամեակներ առաջ ապրած մարդկանց կեանքի ուղու մասին եւ կարող են օգնել որոշել, թէ ինչ դիրքով են դասաւորւած եղել տները: Յայտնաբերւել են նաեւ Սասանեանների դարաշրջանի գերեզմաններ (224-651):

Իրանական Ֆարս նահանգում պարբերաբար հնագիտական պեղումներ են անցկացւում: Չի բացառւում, որ Շիրազի բնակիչների ոտքերի տակ մշակութային կարեւոր արժէքներ են թաքնւած: Երկու տարի առաջ Թեհրանում, Նեոլիթի ժամանակաշրջանին պատկանող օբեկտներ էին յայտնաբերւել Մոուլեաւիի խաչմերուկի մօտ գտնւող բնակիչների ոտքերի տակ, ասել է Իրանի առաջատար հնագէտ, Թեհրանի եւ Աթենքի համալսարանների պրոֆեսոր Հեքաթոլա Մոլասալեհին` մեկնաբանելով հնագիտական վայրում յայտնաբերւած արտեֆակտների լրջութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։