Հա

Մշակոյթ

Շաբաթ, 21 Հոկտեմբերի 2017 09:20

Ստամբուլում հրատարակւել է Գրիգոր Զոհրապի «Կեանքն ինչպէս որ է» ժողովածուի թուրքերէն թարգմանութիւնը

Ստամբուլում գործող «Արաս» հայկական հրատարակչութիւնը լոյս է ընծայել արեւմտահայ գրողներից Գրիգոր Զոհրապի «Կեանքն ինչպէս որ է» ժողովածուի թուրքերէն թարգմանութիւնը: 

«alikonline.ir»  - Ստամբուլում գործող «Արաս» հայկական հրատարակչութիւնը լոյս է ընծայել արեւմտահայ գրողներից Գրիգոր Զոհրապի «Կեանքն ինչպէս որ է» ժողովածուի թուրքերէն թարգմանութիւնը: Այս մասին ըստ «tert.am»-ի տեղեկացնում է «Արաս»-ի պաշտօնական կայքը:

Այս ժողովածուն հրատարակւել է 1911 թւականին:

Գրիգոր Զոհրապը ծնւել է 1861 թւականին, Ստամբուլի Բեշիկթաշ հայաշատ շրջանում, ակնեցի եւ մալաթիացի հայերի ընտանիքում:

Ստամբուլի Գալաթասարայի եւ «Հուքուք» վարժարաններն աւարտելուց յետոյ Զոհրապը ստացել է փաստաբանի վկայական Թուրքիայի Էդիրնէ քաղաքում: Զոհրապը գրական ասպարէզ է մտել ընդամենը 17 տարեկանում, երբ 1878 թւականին հանդիպել է Նիկողայոս Թիւլպենճեանին եւ դարձել նրա հրատարակած «Լրագիր» օրաթերթի աշխատակիցը։ 

Արդէն 1891թւականին նա դառնում է թուրքական Մեջլիսի պատգամաւոր, սակայն առաջին ժողովի նիստում նրա ընտրութիւնը չեն վաւերացրել՝ 30 տարեկանը չլրացած լինելու ապտճառով: 

1906 թւականին արդարադատութեան նախարարի կարգադրութեամբ Զոհրապին արգելել են դատական գործընթացներ վարել Օսմանեան կայսրութիւնում: Փարիզ մեկնած Զոհրապը Թուրքիա է վերադարձել 1908 թւականին՝ նոր սահմանադրական կարգերի հաստատումից յետոյ, եւ վերջապէս դարձել խորհրդարանի պատգամաւոր: 1914 թւականին բարձրացրել է Թուրքիայում հայկական բարեփոխումների հարցը եւ այս կապակցութեամբ դիմել եւրոպական տէրութիւների միջամտութեանը։

Գրիգոր Զոհրապը մէկն էր այն մի քանի տասնեակ հայ մտաւորականներից, որոնք աքսորւեցին Կ. Պոլսից 1915 թւականիի ապրիլի 24-ին եւ սպանւեցին աքսորի ճանապարհին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։