Հա

Մշակոյթ

Երեքշաբթի, 24 Հոկտեմբերի 2017 12:10

Վան Գոգի կտաւը «Christie՚s»-ի աճուրդում կը դրւի 50 մլն. դոլարով

Իմպրեսիոնիստ եւ աբստրակցիոնիստ նկարիչների գործերը, որոնց արժէքը գնահատւում է 120 մլն. դոլար, նոյեմբերի 13-ին վաճառքի կը հանւեն «Christie՚s»-ի աճուրդային տան կողմից: Ինչպէս յայտնել Է նրա մամուլի ծառայութիւնը, անտարակոյս, հաւաքորդների առաւել մեծ հետաքրքրութիւնն է առաջացնում Վինսենթ վան Գոգի «Հերկւած դաշտը եւ հերկւորը: Սէն Ռէմի» կտաւը: Այն նախապէս գնահատել են 50 մլն. դոլար:

«alikonline.ir» - Իմպրեսիոնիստ եւ աբստրակցիոնիստ նկարիչների գործերը, որոնց արժէքը գնահատւում է 120 մլն. դոլար, նոյեմբերի 13-ին վաճառքի կը հանւեն «Christie՚s»-ի աճուրդային տան կողմից: Ինչպէս յայտնել Է նրա մամուլի ծառայութիւնը, անտարակոյս, հաւաքորդների առաւել մեծ հետաքրքրութիւնն է առաջացնում Վինսենթ վան Գոգի «Հերկւած դաշտը եւ հերկւորը: Սէն Ռէմի» կտաւը: Այն նախապէս գնահատել են 50 մլն. դոլար: Տեղեկացնում Է «Արմէնպրես»-ը:

Վան Գոգն այդ կտաւն ստեղծել է՝ գտնւելով Սէն Ռէմի դէ Պրովանսի հոգեբուժարանում՝ Առլից ոչ հեռու, որտեղ նա վէճ է ունեցել Պոլ Գոգէնի հետ, որից յետոյ Վան Գոգը կտրել է իր ականջի բլթակը: Կտաւի վրայ նա պատկերել է իր հիւանդասենեակի պատուհանից բացւող տեսարանը, որտեղ նա գտնւել է 1889 թւականի մայիսից մինչեւ 1890 թւականի մայիսը: Նա նկարի վրայ աշխատանքն սկսել է օգոստոսի վերջին եւ այն աւարտել Է սեպտեմբերի 2-ին:

Աճուրդի են դրւելու նաեւ Անրի Մատիսի, Մարկ Շագալի եւ Մարկ Ռոտկոյի կտաւները: Այդ աշխատանքները պահւում էին տեխասցի նաւթային մագնատ Փերի Ռիչարդսոն Բասսի եւ նրա տիկնոջ՝ Նենսիի հաւաքածուում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։