Հա

Մշակոյթ

25/10/2017 - 09:30

Ցեղասպանութեան մասին «Անապատի ագռաւները» ֆիլմը լաւագոյնն է ճանաչւել Գլենդէլի միջազգային կինոփառատօնում

Ամերիկեան Գլենդէլ քաղաքի հանրայայտ «Ալեքս» կինոթատրոնում կայացել է Միջազգային կինոփառատօնը, որին մասնակցել է մօտ 90 ռեժիսոր: 

«alikonline.ir» - Ամերիկեան Գլենդէլ քաղաքի հանրայայտ «Ալեքս» կինոթատրոնում կայացել է Միջազգային կինոփառատօնը, որին մասնակցել է մօտ 90 ռեժիսոր: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս նշում է «The Los Angeles Times» պարբերականը, «Անապատի ագռաւները» («Crows of the Desert») ֆիլմը, որը պատմում է Հայոց Ցեղասպանութեան մասին, լաւագոյն վաւերագրական ֆիլմ է ճանաչւել:

Ֆիլմի հիմքում ընկած է ամերիկաբնակ Լեւոն Փարեանի նախնիների կեանքի պատմութիւնը, մասնաւորապէս այն, թէ ինչպէս է նրա պապը փախել թուրք զինւորներից, ինչպէս նաեւ՝ թէ ինչպէս է փրկւել մօտ 1000 հայ:

Աղբիւրը մանրամասնում է, որ Մարթա Հուսկի ֆիլմի հիմքում ընկած է Փարեանի գիրքը:

Ընդհանուր առմամբ, կինոփառատօնի շրջանակում ցուցադրւել է աւելի քան 160 ֆիլմ՝ աշխարհի տարբեր անկիւններից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։