Հա

Մշակոյթ

28/10/2017 - 10:50

22 տարւայ ընթացքում առաջին անգամ «Օսկար» յատուկ արձանիկը ստացել է Ինեարիտտուն

Ամերիկեան կինոակադեմիան 22 տարւայ մէջ առաջին անգամ յանձնել է յատուկ «Օսկար» մրցանակ «Ի նշան պատմական նկարագրութեան տեսողական եւ հզօր փորձի»:

«alikonline.ir» - Ամերիկեան կինոակադեմիան 22 տարւայ մէջ առաջին անգամ յանձնել է յատուկ «Օսկար» մրցանակ «Ի նշան պատմական նկարագրութեան տեսողական եւ հզօր փորձի»: Գրում է «panorama.am»-ը:

Յատուկ արձանիկին է արժանացել ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալէս Ինեարիտտուն իր «Մարմին եւ աւազ» վիրտուալ իրականութեան ինստալեացիայի համար: Այն ներկայացւել է Կաննում, որտեղ այցելուները վիրտուալ իրականութեան սաղաւարտի շնորհիւ յայտնւում էին դատարկ  մի տարածքում, որտեղ ինքնաթիռներն են կանգնեցնում, իսկ հատակը ծածկւած էր աւազով:

Եօթ րոպէի ընթացքում ինստալեացիան պատմում է միգրանցների փորձերի մասին, ովքեր փորձում են անցնել ԱՄՆ սահմանը, որին յաջորդում է նրանց ձերբակալութիւնը: «Օսկար» յատուկ արձանիկը վերջին անգամ ստացել էր անիմատոր եւ ռեժիսոր Ջոն Լասսետէրը «Խաղալիքների պատմութիւն» մուլտիպլիկացիոն ֆիլմի համար: 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։