Հա

Մշակոյթ

29/10/2017 - 10:20

Արտօ Թունջբոյաջեան. «Եթէ փոքր երկիր ես՝ չի նշանակում, որ ապուշ ես ու աղքատ պիտի լինես»

Աւելի լաւ է խօսենք այն մասին, թէ ինչ չի յաջողւել, որովհետեւ եթէ մի բան յաջողւում է, ճիշտ է, մի պահ ուրախանում եմ, բայց միտքս միշտ զբաղւած է նրանով, թէ ինչն է պակաս մնացել անելու։ Գործը ստացւելու գործը սկսւում է ճիշտ կազմակերպելուց եւ ներկայացնելուց։ Ես շատ եմ ուզում, այդքան հարուստներ կան, արւեստագէտներ կան, եթէ ջանքերը համատեղեն՝ կարող ենք Հայաստանը Կովկասի արւեստի կենտրոն դարձնել։ 

«alikonline.ir» - «Առաջին լրատւական»-ի զրուցակիցն է երգիչ-երգահան Արտօ Թունջբոյաջեանը:

 

- Արտօ, նախորդ մեր զրույցներում ասում էիք, որ նպատակ ունէք Հայաստանը դարձնել արւեստի կենտրոն։ Ստացւե՞լ է մի բան։

- Աւելի լաւ է խօսենք այն մասին, թէ ինչ չի յաջողւել, որովհետեւ եթէ մի բան յաջողւում է, ճիշտ է, մի պահ ուրախանում եմ, բայց միտքս միշտ զբաղւած է նրանով, թէ ինչն է պակաս մնացել անելու։ Գործը ստացւելու գործը սկսւում է ճիշտ կազմակերպելուց եւ ներկայացնելուց։ Ես շատ եմ ուզում, այդքան հարուստներ կան, արւեստագէտներ կան, եթէ ջանքերը համատեղեն՝ կարող ենք Հայաստանը Կովկասի արւեստի կենտրոն դարձնել։ Որ փող ունեցողը փող բերի, միտք ունեցողը միտք բերի։ Իսկ թէ ինչու չի ստացւում, չեմ հասկանում։ Ես չեմ հասկանում մարդկանց, որոնք հեռւից սիրում են հայրենիքը, հեռւից հայրենասիրութիւնը չեմ հասկանում։ Ասենք՝ ինչո՞ւ «System of a down»-ը չգայ Հայաստանում ռոքի կենտրոն կամ «հեւի մեթալ» կենտրոն ստեղծի, պատկերացնո՞ւմ էք, Ռուսաստանից, Վրաստանից տարբեր այլ երկրներից կը գային Հայաստան։ Եթէ պէտք է այդ միտքն իրականութիւն դարձնելու համար մեռնեմ, պատրաստ եմ դրան։ Հիմա Հայաստանում տնտեսական վիճակը լաւ չէ, բայց դրանից բացի չկան մտքեր, որոնք առաջ կը մղեն երկիրը, քամու հոսանքի հետ գնում-գալիս ենք։ Հազար ու մի պատճառ ենք բերում, Ռուսաստանը չի թողնում կամ մի ուրիշ պատճառ ենք գտնում։ Իսկ ես ասում եմ՝ ամէն բան մաքուր անենք, հացը մաքուր սարքենք, խնձորը մաքուր աճեցնենք, արւեստի մէջ նորութիւններ անենք։ Ռուսաստան-մուսաստանները դրա հետ կապ չունեն։ Ռուսները վերցնում են մեր երկաթուղին, օդանաւակայանը կամ սահմանի վերահսկողութիւնը, բայց դրանից զատ, մենք կարող ենք շատ բան անել, որ չենք անում։

 

- Կարծում էք՝ ցանկութեան ու քաղաքական կամքի բացակայութեա՞ն խնդիր է։

- Կազմակերպւելու խնդիր է, մենք մի մարդու հետեւից գնացող ժողովուրդ չենք։ Ես անգամ երգ եմ գրել, որ որքան էլ լաւ լինեմ, քո ճանապարհով ես գնալու, իսկ եթէ իմ կողքին լինես, թագաւոր կամ թագուհի կը սարքեմ։ Օրինակ՝ իւրաքանչիւրը մէկ դոլար տայ, հսկայական գործեր կարող ենք անել։ Սահմանամերձ գիւղերը կարող ենք լազերային ապահովութիւն անել։ Եթէ փոքր երկիր ես, չի նշանակում, որ ապուշ ես ու աղքատ պիտի լինես։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։