Հա

Մշակոյթ

Չորեքշաբթի, 01 Նոյեմբերի 2017 12:40

Մայեստրօ Լորիս Ճգնաւորեանն իր ստեղծագործութիւնները նւիրել է Իրանի երաժշտութեան թանգարանին

Մայեստրօ Լորիս Ճգնաւորեանն իր ստեղծագործութիւնները նւիրել է Իրանի երաժշտութեան թանգարանին: 

«alikonline.ir» - Մայեստրօ Լորիս Ճգնաւորեանն իր ստեղծագործութիւնները նւիրել է Իրանի երաժշտութեան թանգարանին: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Այս կապկցութեամբ, երէկ՝ հոկտեմբերի 31-ին թանգարանում կազմակերպւած հանդիսաւոր արարողութեանը ներկայ է եղել Իսլամական մշակոյթի եւ առաջնորդման նախարարի գեղարւեստական հարցերով տեղակալ Ալի Մորադխանին, որն էլ նշել է, որ թանգարանին նւիրաբերած մայեստրոյի ստեղծագործութիւններն Իրանի նոտայի շտեմարանի ստեղծման հիմք են հանդիսանալու:

Նա Լորիս Ճգնաւորեանին համարել է Իրանի երաժտութեան մեծագոյն դէմքերից մէկը՝ նշելով. «Մենք արժեւորելու ենք ձեր ստեղծագործութիւնները եւ դրանց պահպանման համար համապատասխան պայմաններ ենք ստեղծելու, որպէսզի բոլորը կարողանան դրանցից օգտւել»:

Հանդիսաւոր արարողութեանն ինքը՝ մայեստրոն նշել է, որ իր ստեղծագործութիւններում իր բաժինն ունի նաեւ ժողովուրդը, քանզի արւեստը միայն արւեստագէտի սեփականութիւնը չէ, այլ Աստծոյ կողմից տրւած շնորհ է:

Միջոցառմանը ներկայ են եղել երաժշտութեան ոլորտի մեծահամբաւ վարպետներ Ֆարհադ Ֆախրօլդինին, Շահրամ Նազերին, Նովին Աֆրուզը, Հասան Ռիեահին, Քամբիզ Ռոշան Ռաւանը, Բահրամ Ջամալին եւ ուրիշներ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։