Հա

Մշակոյթ

01/11/2017

Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտին նւիրաբերւել է բացառիկ արժէք ներկայացնող գորգ

Հայոց Ցեղասպանութեան թանգարան ինստիտուտին նւիրաբերւել է բացառիկ արժէք ներկայացնող գորգ: Այն Հայոց Ցեղասպանութեան թանգարանին է նւիրաբերւել Ասպետ Համալեանի (կտակատար) եւ Լիբանանում Հայաստանի դեսպանատան միջոցով՝ համաձայն բէյրութաբնակ բժիշկ Հրայր-Մկրտիչ Սրապեանի կտակի: 

«alikonline.ir» - Հայոց Ցեղասպանութեան թանգարան ինստիտուտին նւիրաբերւել է բացառիկ արժէք ներկայացնող գորգ: Այն Հայոց Ցեղասպանութեան թանգարանին է նւիրաբերւել Ասպետ Համալեանի (կտակատար) եւ Լիբանանում Հայաստանի դեսպանատան միջոցով՝ համաձայն բէյրութաբնակ բժիշկ Հրայր-Մկրտիչ Սրապեանի կտակի: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի պաշտօնական կայքը:

Այս նւիրատւութեամբ նւիրատուն կարեւորել է Հայոց Ցեղասպանութեան յիշողութեան պահպանումն ու փոխանցումը սերունդներին:

Համադան տեսակի այդ գորգը գործել են Ղազիրի որբանոցի սանուհիերը 1925 թ.: Նրանց գործած համանման գորգ նւիրւել է ԱՄՆ նախագահ Ք. Քուլիջին՝ որպէս երախտագիտութիւն ամերիկացի ժողովրդին հայերին ցուցաբերած օգնութեան համար: 1920-ականներին Ղազիրի որբանոցում էին ապաստանել Ցեղասպանութիւնից մազապուրծ շուրջ 1400 հայ որբուհիներ, որոնք ի թիւս այլ արհեստների, սովորում էին նաեւ գորգագործութիւն: 1923-1930թթ. այստեղ գործւում է 3000-ից աւելի գորգ, շուրջ 1000 որբ հայուհիներ ստանում են գորգագործի վկայագրեր:

Գորգը պատկանել է բէյրութաբնակ Սրապեանների ընտանիքին եւ աւելի քան 90 տարի պահւել է իբրեւ մասունք: Նւիրատուի հայրը Հայոց Ցեղասպանութիւնը վերապրած Յովհաննւս Յակոբի Սրապեանն է (ծնւ. 1899 թ.), ով 1915 թ. տարագրւել է հայրենի Հուսէյնիկ գիւղից (Խարբերդի նահանգ): Կոտորածներից մազապուրծ Յովհաննէսը հաստատւել է Հալէպում, ապա՝ Բէյրութում: Նա Մերձաւոր Արեւելքի ամերիկեան նպաստամատույցի տարբեր որբանոցներում, այդ թւում նաեւ Ղազիրի, աշխատել է իբրեւ ատամնաբոյժ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։