Հա

Մշակոյթ

Շաբաթ, 04 Նոյեմբերի 2017 10:45

Ցեղասպանութեան մասին պատմող «Խոստումը» ֆիլմը ցուցադրւել է Սիրիայում

Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող «Խոստումը» ֆիլմը ցուցադրւել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի «Ալ-Քինդի» կինոթատրոնում:

«alikonline.ir» - Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող «Խոստումը» ֆիլմը ցուցադրւել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի «Ալ-Քինդի» կինոթատրոնում:

Ինչպէս յայտնում է «Ասպարէզ»-ը, ֆիլմի ցուցադրութեանը ներկայ են գտնւել նաեւ Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադեանը, Սիրիայի խորհրդարանի Հայ-սիրիական բարեկամութեան խմբի նախագահ Նորա Արիսեանը, Սիրիայի կինոարւեստի գործիչներ, հոգեւոր առաջնորդներ, լրագրողներ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

ՀՀ դեսպանն ուշադրութիւն է հրաւիրել մերօրեայ Թուրքիայի հակահայկական դիրքորոշմանը ժխտողականութեան քաղաքականութեանը՝ ընդգծելով, որ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը թեւակոխել է նոր փուլ՝ անկախ թուրքական սադրանքներին:

Յիշեցնենք, որ օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է այս տարւայ ապրիլին: Ֆիմլի գլխաւոր դերակատարներն են Քրիստիան Բէյլը, Օսկար Այզէքը եւ Շառլոտ Լը Բոնը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։