Հա

Մշակոյթ

Կիրակի, 05 Նոյեմբերի 2017 09:00

Երեւանը՝ նոյեմբերին. ինչու պէտք է այցելել ամենահին ու «ամենահամեղ» քաղաք

Նոյեմբերը Երեւանում համարւում է տուրիստական շրջան, եւ այս ամսին Հայաստանի մայրաքաղաք գալու պատճառները շատ են:

«alikonline.ir» - Նոյեմբերը Երեւանում համարւում է տուրիստական շրջան, եւ այս ամսին Հայաստանի մայրաքաղաք գալու պատճառները շատ են:

Ուղղորդաւծ աշխատանքի շնորհիւ նոյեմբերը զբօսաշրջային ակտիւ սեզոն է Երեւանում, «Sputnik» Արմենիայի հետ զրոյցում վստահեցրել է Զբօսաշրջութեան պետական կոմիտէի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսեանը:

«Եթէ նախկինում զբօսաշրջային սեզոնն ապրիլից մինչեւ հոկտեմբեր էր, ապա հիմա՝ մարտից մինչեւ նոյեմբերը ներառեալ»,- ասաց Ապրեսեանը:

Հայաստան եկած բոլոր զբօսաշրջիկները համոզւում են, որ Երեւանում՝ առաւել եւս այս ամսին, գները մատչելի են, եթէ համեմատենք տարածաշրջանի այլ երկրների մայրաքաղաքային գների հետ:

«Մատչելի են աւիատոմսերն ու հիւրանոցները: Օրինակ՝ եթէ ամառային սեզոնին աւիատոմսերի գները կտրուկ բարձրացան, ապա հիմա դրանք կայուն են ու կարգաւորւած: Հիւրանոցային գներն էլ մրցակցային են»,- ասաց զբօսաշրջութեան պետական կոմիտէի նախագահի տեղակալը:

Մօտաւոր պատկերացում կազմելու համար նշենք, որ նոյեմբերի սկզբին եօթ օրը գիշերակացով Երեւանի չորսաստղանի հիւրանոցներում արժէ մօտ 180-230 հազար դրամ:

Երեւանում նոյեմբերին միջին ջերմաստիճանը +10 է, չնայած որ այսօր՝ նոյեմբերի 5-ին, ջերմաստիճանը կը բարձրանայ մինչեւ +18 աստիճան:

Նոյեմբերին Երեւանում կարելի է նաեւ մշակութային ակտիւ օրեր անցկացնել: Այստեղ ընթանում են գրքի ու ջազի փառատօններ, թանգարաններ էլ վերազինւած սպասում են այցելուներին: Զբօսաշրջիկները նաեւ կը տեսնեն աշխարհի ամենահին պատմութիւն ունեցող քաղաքներից մէկը, որը պահպանում է մի քանի հազար տարւայ հնութեան պատմական ապացոյցները:

Նոյեմբերին Երեւանը նման է բազմագոյն կտաւի, որտեղ իրենց արժանի տեղն ունեն տրամադրող բոլոր գոյները: Այստեղ կարելի է համտեսել հիւթեղ եւ օգտակար, հայկական համուհոտով մրգերը: Առանձնակի համեղ է հայկական խոհանոցը: Յատկապէս խաշի սեզոնը բացւած է: Այն սկզբում զբօսաշրջիկների աչքին անսովոր է ու վանող, բայց յետոյ միանում են ընդհանուր խրախճանքին:

Մի խօսքով՝ Երեւանը նոյեմբերին աղմկոտ է ու միաժամանակ հանգիստ, Երեւանը համեղ է ու հետաքրքիր:

Համեցէք Երեւան, եթէ ցանկանում էք տեսնել բազմագոյն քաղաք, համտեսել հիւթեղ մրգեր ու հաղորդակցւել մշակոյթին:

Նոյեմբերի վերջից զբօսաշրջային ցուցանիշները կը նւազեն, բայց մինչեւ Նոր տարի: Ամանորից էլ կը սկսի զբօսաշրջային աճի նոր տեմպը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։