Հա

Մշակոյթ

05/11/2017

Ջոնդի Շափուրը՝ ԻՒՆԵՍԿՕ-ի մեծարման ցուցակում

Իրանի պատմական Ջոնդի Շափուր համալսարանը (University of Gundi-Shapur) ներառւել է ԻՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մեծարման ցուցակում:

«alikonline.ir» - Իրանի պատմական Ջոնդի Շափուր համալսարանը (University of Gundi-Shapur) ներառւել է ԻՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մեծարման ցուցակում:

Այս մասին ԻՌՆԱ-ի հետ զրոյցում յայտնել է Ջոնդի Շափուրի միջազգային խորհրդաժողովի քարտուղար Մոհամմադ Ռեզա Ասարին, որը տեղեկացրել է, թէ Ջոնդի Շափուրի համալսարանի հիմնադրման 1750-ամեակը ԻՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մեծարման ցուցակում ներառելու մասին համապատասխան փաստաթուղթը հրապարակւել է նոյեմբերի 3-ին, Փարիզում կայացած կազմակերպութեան տարեկան համագումարի ընթացքում:

«Սա երկրի գիտա-քաղաքակրթական խոշորագոյն ձեռքբերումներից մէկն է, քանզի ԻՒՆԵՍԿՕ-ի փաստաթուղթը Ջոնդի Շափուրը պաշտօնապէս ճանաչում է որպէս աշխարհի առաջին համալսարանն ու գիտական կենտրոնը»,- ասել է  Մոհամմադ Ռեզա Ասարին:

Նշենք, որ Ջոնդի Շափուրի համալսարանը հիմնադրւել է 1750 տարի առաջ Սասանեան Շապուհ Ա. Արքայի հրամանով՝ նոյնանուն քաղաքում: Այն մարդկութեանը յայտնի առաջին գիտական կենտրոնն է, որտեղ դասաւանդւել են բժշկութիւն, փիլիսոփայութիւն եւ աստղագիտութիւն:

Ջոնդի Շափուր քաղաքի եւ համալսարանի աւերակները գտնւում են Դեզֆուլ քաղաքից 12 կմ. հեռաւորութեան վրայ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։