Հա

Մշակոյթ

Կիրակի, 05 Նոյեմբերի 2017 10:10

Լոս Անջելէսում եւ Նիւ Եօրքում Հայոց Ցեղասպանութեան մասին «Intent to Destroy» ֆիլմը կը բարձրանայ մեծ էկրան

Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող՝ ռեժիսոր Ջo Բերլինգէրի փաստագրական «Intent to Destroy» ֆիլմի պրեմիերան տեղի կունենայ նոյեմբերի 10-ին՝ Լոս Անջելէսում եւ Նիւ Եօրքում: Այդ մասին տեղեկացրել է ֆիլմի երաժշտութեան հեղինակ, աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանգեանը:

«alikonline.ir» - Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող՝ ռեժիսոր Ջo Բերլինգէրի փաստագրական «Intent to Destroy» ֆիլմի պրեմիերան տեղի կունենայ նոյեմբերի 10-ին՝ Լոս Անջելէսում եւ Նիւ Եօրքում: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին տեղեկացրել է ֆիլմի երաժշտութեան հեղինակ, աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանգեանը:

«Ուրախութեամբ յայտարարում ենք, որ «Intent to Destroy» ֆիլմի պրեմիերան տեղի է ունենալու նոյեմբերի 10-ին՝ Լոս Անջելէսում եւ Նիւ Եօրքում: Հպարտ եմ այն երաժշտութեամբ, որը ես գրել եմ ֆիլմի համար»,- թւիթերեան իր միկրոբլոգում գրել է Թանգեանը: Աւելի վաղ, երաժիշտը նշել էր, որ «Intent to Destroy»-ն ամենաուժեղ ֆիլմերից է, որը երբեւէ տեսել է վերջին շրջանում։

«Intent to Destroy»-ն այս տարի դարձել է «Tribeca» եւ «Hot Docs Film Festivals» փառատօնների ամենայիշարժան ֆիլմերից մէկը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։