Հա

Մշակոյթ

Կիրակի, 05 Նոյեմբերի 2017 11:10

Հայաստանը քաղաքակրթութեան կենտրոնն է աշխարհի ամենահին քարտէզում

Մեր թւարկութիւնից առաջ 6-րդ դարով թւագրւող ամենահին քարտէզում ընդամենը երեք երկիր են նշւած` Հայաստանը, Ասորեստանը եւ Բաբելոնը։ Սակայն ի տարբերութիւն միւս երկու պետութիւնների, Հայաստանը որպէս քաղաքակրթութեան կենտրոն է նշւած։

«alikonline.ir» - Մեր թւարկութիւնից առաջ 6-րդ դարով թւագրւող ամենահին քարտէզում ընդամենը երեք երկիր են նշւած` Հայաստանը, Ասորեստանը եւ Բաբելոնը։ Սակայն ի տարբերութիւն միւս երկու պետութիւնների, Հայաստանը որպէս քաղաքակրթութեան կենտրոն է նշւած։

Աշխարհի հնագոյն երեք քարտէզներում քարտէզագիրները Հայաստանը պատկերել են որպէս այդ ժամանակի քաղաքակրթութեան կենտրոն, «Sputnik» Արմենիային ասաց քարտեզագիր Ռուբէն Գալչեանը։

«Մենք այդ հնագոյն երկրներից միակն ենք, որ մինչեւ այսօր գոյութիւն ունենք։ Ի տարբերութիւն միւսներ, 2600 տարի առաջ էլ մենք նոյն անւանում ենք ունեցել, ինչ այսօր»,- ասաց Գալչեանը։

Քարտէզագրի խօսքով, անգամ նրանք, ովքեր գիտեն, որ Հայաստանը հնագոյն երկիր է, զարմանում են, երբ իմանում են այդ մասին։

Աշխարհի ամենաառաջին քարտէզն այսօր պահւում է Անգլիայի թանգարանում։ Քարտէը գտել են 19-րդ դարում Իրաքի տարածքում։ Կաւէ սալիկի վրայ պատկերւած են Ասորեստանը, Բաբելոնն ու Հայաստանը։

Այս քարտէզին յաջորդում են հին յոյների կազմած ատլասները, որոնցից իւրաքանչիւրի վրայ Հայաստանը նշւած է որպէս քաղաքակրթութեան կենտրոն, որը Կասպից ծովից ձգւում է մինչեւ Սեւ ծով։

«Մեր թւարկութեան 1-2-րդ դարերում ապրած Պտղոմէոսի աշխարհագրութեան գրքում նշւած են գետերի, քաղաքներ ու գիւղերի 8 հազար անւանում, որոնցից 167-ը պատկանում են Հայաստանին»,- ասաց Գալչեանը։

Հայաստանը որպէս աշխարհի կենտրոն է դիտարկւում նաեւ յոյն պատմիչ Հերոդոտոսի քարտէզում, որում, սակայն, Բաբելոնի ու Ասորեստանի փոխարէն նշւած են Մարաստանը (Ատրպատական) եւ Կովկասեան Ալբանիան։ Ծովից ծով Հայաստանը պատկերւած է նաեւ երրորդ հնագոյն քարտէզում` Ստրաբոնի ատլասում։

Գալչեանն աւելի քան քառասուն տարի է նւիրել իր հետազօտութիւններին։ Նա յայտնաբերել է աւելի քան 60 բացառիկ քարտէզ, որոնցում պատկերւած է Հայաստանը։ Նա քարտէզներ է փնտրել աշխարհի տարբեր գրադարաններում` Անգլիայից մինչեւ Իտալիա, Իսրայէլից մինչեւ Թուրքիա։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։