Հա

Մշակոյթ

Երկուշաբթի, 06 Նոյեմբերի 2017 17:40

Դեսպան Թումանեանը մայեստրօ Լորիս Ճգնաւորեանին է յանձնել ՀՀ նախագահի շնորհաւորական ուղերձը

Նոյեմբերի 5-ին Իրանում ՀՀ դեսպանութիւնում կազմակերպւել էր ընդունելութիւն՝ ի պատիւ իրանահայ յայտնի դիրիժոր եւ կոմպոզիտոր մայեստրօ Լորիս Ճգնաւորեանի:

«alikonline.ir» - Նոյեմբերի 5-ին Իրանում ՀՀ դեսպանութիւնում կազմակերպւել էր ընդունելութիւն՝ ի պատիւ իրանահայ յայտնի դիրիժոր եւ կոմպոզիտոր մայեստրօ Լորիս Ճգնաւորեանի: Այս մասին տեղեկացնում է «news.am»-ը՝ ՀՀ ԱԳՆ-ին յղումով:

Ընդունելութեանը Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը Լորիս Ճգնաւորեանի 80-ամեայ յոբելեանական տարեդարձի կապակցութեամբ վերջինիս է յանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի շնորհաւորական ուղերձը:

Դեսպան Թումանեանը բարձր է գնահատել մայեստրոյի մեծ աշխատանքը երաժշտական արւեստի զարգացման գործում, ինչպէս նաեւ նրա հայրենանւէր գործունէութիւնը ՀՀ անկախացման առաջին տարիներին: Շնորհաւորելով Լորիս Ճգնաւորեանին տարեդարձի կապակցութեամբ՝ դեսպան Թումանեանը մաղթել է նրան առողջութիւն եւ ստեղծագործական ակտիւ գործունէութիւն:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։