Հա

Մշակոյթ

Երեքշաբթի, 07 Նոյեմբերի 2017 13:40

Ստամբուլում գրքի 36-րդ միջազգային տօնավաճառում ներկայացւած են Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող գրքեր

Ստամբուլում մեկնարկած Գրքի 36-րդ միջազգային տօնավաճառի շրջանակում թուրք եւ այլազգի ընթերցողին Հայոց Ցեղասպանութեան, հայկական մշակոյթի ու մեծանուն հայերի մասին պատմող գրքերը նոյնպէս տեղ են գտել տարբեր մասնակիցների տաղաւարներում:

«alikonline.ir» - Ստամբուլում մեկնարկած Գրքի 36-րդ միջազգային տօնավաճառի շրջանակում թուրք եւ այլազգի ընթերցողին Հայոց Ցեղասպանութեան, հայկական մշակոյթի ու մեծանուն հայերի մասին պատմող գրքերը նոյնպէս տեղ են գտել տարբեր մասնակիցների տաղաւարներում: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ տեղեկացնում է տօնավաճառի պաշտօնական «istanbulkitapfuari.com» կայքը:

Հայկական թեմայով գրքերը ներկայացւած են հայկական «Արաս», թուրքական «Իլեթիշիմ» եւ «Բելգէ» հրատարակչութիւնների սեղաններին:

Տօնավաճառում իր ոչ կոմերցիոն անկիւնն է ներկայացրել նաեւ Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը:

Տօնավաճառն արդէն այցելել ու իր ընթերցողների հետ հանդիպում է ունեցել ժամանակակից ստամբուլահայ գրող Մկրտիչ Մարկոսեանը, սպասւում են համշենահայ գրող Մահիր Օզքանի եւ պոլսահայ Զաքարիա Միլդանօղլուի հետ հանդիպումներ:

Այս տարի տօնավաճառի օտարերկրացի հիւրերի ցանկում են ներկայացուցիչներ Կոլումբիայից, Գերմանիայից, Ռումինիայից, Չինաստանից, Ադրբեջանից, Իրանից, Կատարից եւ այլ երկրներից: Յայտնի է, որ տօնավաճառը կը գործի մինչեւ նոյեմբերի 12-ը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։