Հա

Մշակոյթ

Չորեքշաբթի, 08 Նոյեմբերի 2017 08:05

Ֆրանսիայում դատարանը Պիսարոյի նկարը հրեայ կոլեկցիոների ժառանգներին է վերադարձրել

Ֆրանսիայում դատարանը հրէական ծագմամբ ֆրանսիացի կոլեկցիոներ Սիմոն Բոէրի ժառանգներին է վերադարձրել Կամիլ Պիսարոյի «Սիսեռի բերքահաւաքը» նկարը: 

«alikonline.ir» - Ֆրանսիայում դատարանը հրէական ծագմամբ ֆրանսիացի կոլեկցիոներ Սիմոն Բոէրի ժառանգներին է վերադարձրել Կամիլ Պիսարոյի «Սիսեռի բերքահաւաքը» նկարը: Գրում  է «news.am»-ը:

Կտաւը 1943 թւականին հարկադրաբար վերադարձրել են եւ Վիշիի ռեժի հրամանով աճուրդում վաճառել:

1995-ին Նիւ Եօրքում աճուրդի ժամանակ «Սիսեռի բերքահաւաքը» նկարը 800 հազար դոլարով գնել են ԱՄՆ-ից Թոլլ ամուսինները: Իսկ այս տարի նկարը, որը Բոէրը եւ նրա ժառանգները երկար տարիներ փնտրել են, Փարիզի Մարմոտան թանգարանում է յայտնւել:

Մայիսին կոլեկցիոների թոռ Ժան Ժակ Բոէրը դատարան է դիմել՝ պահանջելով վերադարձնել նկարը եւ արգելք դնել երկրից այն դուրս բերելու համար: Դատարանն ի վերջոյ Բոէրի ժառանգների սեփականութիւնը վերականգնելու մասին որոշում է կայացրել: Թոլլ ամուսինները մտադիր են բողոքարկել որոշումը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։