Հա

Մշակոյթ

Չորեքշաբթի, 08 Նոյեմբերի 2017 08:15

Ջորջ Քլունին՝ կարիերան շարունակելու մասին. «Ես նկարահանւում էի հաշիւներս վճարելու համար, այսօր ես չափազանց հարուստ եմ»

Վերջին անգամ էկրաններին Ջորջ Քլունին յայտնւել է 2016 թւականին՝ «Ֆինանսական հրեշ» (Money Monster) ֆիլմում, եւ առաջիկայ տարիներին մտադիր չէ հանդէս գալ նոր կերպարով: 

«alikonline.ir» - Վերջին անգամ էկրաններին Ջորջ Քլունին յայտնւել է 2016 թւականին՝ «Ֆինանսական հրեշ» (Money Monster) ֆիլմում, եւ առաջիկայ տարիներին մտադիր չէ հանդէս գալ նոր կերպարով: Գրում է «tert.am»-ը:

Ինչպէս յայտարարել է Քլունին, ինքը չափազանց հարուստ է եւ մտադիր չէ շարունակել դերասանի կարիերան: «Նախկինում ես նկարահանւում էի հաշիւներս վճարելու համար, բայց ես վաճառել եմ տեկիլայի արտադրութեան իմ գործարանը 1 մլրդ. դոլարով, ես այլեւս գումարի կարիք չունեմ»,- ասել է դերասանը «The Sunday Times»-ին տւած հարցազրոյցում:

Թէեւ առաջիկայում նկարահանւելու ծրագրեր չունի, կինոյից հեռանալ Քլունին չի պատրաստւում: «Եթէ ինձ դեր առաջարկեն ինչպէս, օրինակ, Փոլ Նիւմանի մօտ «Վճիռը» ֆիլմում, ապա կը համաձայնեմ», - ասել է դերասանը՝ հաւելելով, որ հիմնական ուշադրութիւնը մտադիր է յատկացնել ռեժիսորական աշխատանքին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։