Հա

Մշակոյթ

Չորեքշաբթի, 08 Նոյեմբերի 2017 09:05

Յովհաննէս Այւազովսկու հինգ կտաւները պատկերող գեղաթերթիկը շրջանառութեան մէջ դրւեց

Յովհաննէս Այւազովսկու ծննդեան 200-ամեակին նւիրւած Ֆիլատելիստական ցուցահանդէսին ներկայացւած էին ինչպէս Հայաստանում, այնպես էլ Արցախում եւ այլ երկրներում ապրող ֆիլատելիստների հաւաքածուներ: Ցուցահանդէսի շրջանակում նոյեմբերի 7-ին Երեւանի պատմութեան թանգարանում մարւեց եւ շրջանառութեան մէջ դրւեց հինգ նամականիշով գեղաթերթիկ:

«alikonline.ir» - Յովհաննէս Այւազովսկու ծննդեան 200-ամեակին նւիրւած Ֆիլատելիստական ցուցահանդէսին ներկայացւած էին ինչպէս Հայաստանում, այնպես էլ Արցախում եւ այլ երկրներում ապրող ֆիլատելիստների հաւաքածուներ: Ցուցահանդէսի շրջանակում նոյեմբերի 7-ին Երեւանի պատմութեան թանգարանում մարւեց եւ շրջանառութեան մէջ դրւեց հինգ նամականիշով գեղաթերթիկ: Դրանք վերաբերում են «Աշխարհահռչակ հայեր. Յովհաննէս Այւազովսկու ծննդեան 200-ամեակը» թեմային:

«Յովհաննէս Այւազովսկին մեծութիւն է ինչպէս հայ, այնպէս էլ այլազգի արւեստասէրների համար: Նմանատիպ ցուցահանդէսները, նամականիշների մարումներն էական նշանակութիւն ունեն մեզ համար: Դրանք իրազեկման հիանալի միջոց են. աշխարհի տարբեր երկրների ֆիլատելիստները ճանաչում են մեր մեծերին, ծանօթանում մեր կատարած աշխատանքին»,- «Արմէնպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հայաստանի ֆիլատելիստների միութեան նախագահ Յովիկ Մուսայէլեանը:

Հայաստանի նկարիչների միութեան նախագահ Կարէն Աղամեանի խօսքով` Յովհաննէս Այւազովսկու հանճարը պատկանում է համայն մարդկութեանը եւ պատահական չէ, որ բազմաթիւ պետութիւններ իրենց դրոշմանիշերում անդրադառնում են մեծագոյն վարպետին:

Գեղաթերթիկի 170, 220, 230, 380 եւ 450 ՀՀ դրամ անւանական արժէքով նամականիշների վրայ արտայայտւած են մեծանուն հայազգի ծովանկարիչ Յովհաննէս Այւազովսկու յայտնի կտաւներից հինգը` պատկերւած եռաչափ ցուցասրահի խորապատկերին:

Հինգ նամականիշով գեղաթերթիկը տպագրւել է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը` 30 հազար տպաքանակով: Գեղաթերթիկի գաղափարը պատկանում է «ՀայՓոստ թրասթ մենեջմենթի» գլխաւոր տնօրէն Խուան Պաբլո Գեչիջեանին: Դիզայնի հեղինակներն են Աննա Աբգարեանը եւ Յարութիւն Սամուէլեանը:

Թողարկման օրը` 07 նոյեմբերի 2017թ.

Գաղափարը` Խուան Պաբլո Գեչիջեան

Դիզայնը` Աննա Աբգարեան, Յարութիւն Սամուէլեան

Տպարանը` «Cartor», Ֆրանսիա

Նամականիշի չափսերը` 29.0x35.0 - 43.0x45.5

Գեղաթերթիկի չափսերը` 244.0x94.0

Տպաքանակը` 30.000

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։