Հա

Մշակոյթ

Չորեքշաբթի, 08 Նոյեմբերի 2017 10:10

«Եւրոտեսիլ-2018»-ին կը մասնակցի 42 երկիր

42 երկրների ներկայացուցիչներ կը մասնակցեն «Եւրոտեսիլ-2018» երգի մրցոյթին, որը անցկացւելու է Լիսաբոնում:

«42 երկիր յայտարարել է Լիսաբոնում «Եւրոտեսիլ-2018» երգի մրցոյթին մասնակցելու մասին: «All Aboard» («Բոլորս դէպի տախտակամած») թեմատիկ նշանաբանի ներքոյ բոլորը հրաւիրւում են Եւրոպայի եւ երաժշտութեան տօնին»,- ասւած է հաղորդագրութեան մէջ:

«alikonline.ir» - 42 երկրների ներկայացուցիչներ կը մասնակցեն «Եւրոտեսիլ-2018» երգի մրցոյթին, որը անցկացւելու է Լիսաբոնում: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յայտնել են ստուգատեսի կազմակերպիչները:

«42 երկիր յայտարարել է Լիսաբոնում «Եւրոտեսիլ-2018» երգի մրցոյթին մասնակցելու մասին: «All Aboard» («Բոլորս դէպի տախտակամած») թեմատիկ նշանաբանի ներքոյ բոլորը հրաւիրւում են Եւրոպայի եւ երաժշտութեան տօնին»,- ասւած է հաղորդագրութեան մէջ:

Կազմակերպիչները յատկապէս նշել են Ռուսաստանի մասնակցութիւնը մրցոյթին: «Ռուսաստանը պատրաստ է վերադառնալ մէկամեայ բացակայութիւնից յետոյ»,- նշել են նրանք:

Թւով 63-րդ մրցոյթի մասնակիցների ցուցակում են նաեւ Ալբանիան, Հայաստանը, Աւստրալիան, Աւստրիան, Ադրբեջանը, Բելառուսը, Բելգիան, Բուլղարիան, Խորւաթիան, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Վրաստանը, Յունաստանը, Հունգարիան, Իսլանդիան, Իռլանդիան, Իսրայէլը, Իտալիան, Լատւիան, Լիտւան, Մալթան, Մոլդովան, Չեռնոգորիան, Հոլանդիան, Նորւեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սան Մարինոն, Սերբիան, Սլովենիան, Իսպանիան, Շւեդիան, Շւէյցարիան, Ուկրայինան եւ Մեծ Բրիտանիան:

«Եւրոտեսիլ-2018»-ի եզրափակիչները կը կայանան մայիսի 8-ին եւ 10-ին, եզրափակիչը՝ մայիսի 12-ին, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։