Հա

Մշակոյթ

Շաբաթ, 11 Նոյեմբերի 2017 08:50

Այն հզօր հայեացք է 1.5 մլն. հայի կոտորածին. «LA Times»-ն անդրադարձել է Ցեղասպանութեան մասին պատմող «Ոչնչացնելու մտադրութիւն» ֆիլմին

Ինչպէս վերջերս ներկայացւած «Ժխտման ճարտարապետները» ֆիլմը, «Ոչնչացնելու մտադրութիւն» փաստաւաւերագրական ժապաւենը մէկ այլ հզօր հայեացք է 1915-1918 թւականներին Օսմանեան կայսրութիւնում 1.5 մլն. քրիստոնեայ հայի սպանութեանը:

«alikonline.ir» - Ինչպէս վերջերս ներկայացւած «Ժխտման ճարտարապետները» ֆիլմը, «Ոչնչացնելու մտադրութիւն» փաստաւաւերագրական ժապաւենը մէկ այլ հզօր հայեացք է 1915-1918 թւականներին Օսմանեան կայսրութիւնում 1.5 մլն. քրիստոնեայ հայի սպանութեանը:

Այս մասին ըստ «tert.am»-ի՝ գրել է «Los Angeles Times»-ը՝ ընդգծելով, որ ֆիլմը փորձում է նաեւ ներկայացնել, թէ ինչու մէկ դար անց Թուրքիայի կառավարութիւնը դեռեւս պաշտօնապէս չի ընդունում այս սարսափելի կոտորածի փաստերը եւ ոչ էլ «Ցեղասպանութիւն» բառի օգտագործումը:

Ֆիլմի ռեժիսոր Ջօ Բեռլինգէրը իւրովի բարձրաձայնում է այս բարդ, վիճահարոյց հարցը՝ համակցելով դա Թերի Ջորջի «Խոստումը» ֆիլմի նկարահանումների հետ, որի պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է ապրիլին:

Վաւերագրական ֆիլմը, որը բաժանւած է երեք մասի («Մահ», «Ժխտում», «Նկարագրում»), բազմաթիւ արխիւային նիւթեր եւ լուսանկարներ է պարունակում, ինչպէս նաեւ հարցազրոյցներ ամերիկահայ գրող եւ դերասան Էրիկ Պօղոսեանի, ՀՀ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էւանսի, ռեժիսոր Ատոմ Էգոյեանի եւ մի շարք պրոֆեսորների հետ:

Յիշեցնենք, որ 2017 թւականին ֆիլմը Լոս Անջելէսում կայացած կինոփառատօնի շրջանակում ճանաչւել է լաւագոյն վաւերագրական ֆիլմ, իսկ ցուցադրութիւնը ամերիկեան քաղաքներում մեկնարկել է նոյեմբերին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։