Հա

Մշակոյթ

Շաբաթ, 11 Նոյեմբերի 2017 08:55

Շերը կոչ է արել աջակցել Ցեղասպանութեան մասին նոր ֆիլմին

Ամերիկահայ յայտնի երգչուհի Շերը (Շերիլին Սարգսեան) իր պաշտօնական ֆէյսբուքեան էջում գրառում է արել Հայոց Ցեղասպանութեան մասին «Բնաջնջման մտադրութիւն» ֆիլմի վերաբերեալ՝ բոլորին կոչ անելով աջակցել դրան:

«alikonline.ir» - Ամերիկահայ յայտնի երգչուհի Շերը (Շերիլին Սարգսեան) իր պաշտօնական ֆէյսբուքեան էջում գրառում է արել Հայոց Ցեղասպանութեան մասին «Բնաջնջման մտադրութիւն» ֆիլմի վերաբերեալ՝ բոլորին կոչ անելով աջակցել դրան:

«Հայոց Ցեղասպանութեան մասին «Բնաջնջման մտադրութիւն» մրցանակակիր ֆիլմը, որի պրոդիւսերն իմ թանկագին ընկեր Էրիկ Իսրայէլեանն է, կը ցուցադրւի Լոս Անջելէսի ու Նիւ Եօրքի կինոթատրոններում: Խնդրում եմ, աջակցէք ֆիլմին ու #պահէքխոստումը»,- գրել է 71-ամեայ երգչուհին:

Յիշեցնենք, որ Ջօ Բեռլինգէրի «Բնաջնջման մտադրութիւն. մահ, ժխտում եւ նկարագրում» վաւերագրական ֆիլմում օգտագործւել են Ցեղասպանութիւնը վերապրածների հին տեսագրութիւններն ու պատմական փաստեր՝ իրականացւած յանցագործութիւնների ամբողջական ակնարկը կազմելու համար:

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել «Տրաբեկա» կինոփառատօնում: Ռեժիսորը հանդիպել է պատմաբանների եւ գիտնականների հետ՝ Հայոց Ցեղասպանութեան եւ Թուրքիայի մերժողական քաղաքականութեան վրայ լոյս սփռելու նպատակով:

2017 թւականին այն Լոս Անջելէսում կայացած կինոփառատօնի շրջանակում ճանաչւել է լաւագոյն վաւերագրական ֆիլմ: Դրանում նկարահանւել են Ատոմ Էգոյեանը, Կրիստիան Բէյլը, Էրիկ Պօղոսեանը, Սերժ Թանկեանը, Անժելա Սարաֆեանը, ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն էւանսը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։