Հա

Մշակոյթ

Կիրակի, 12 Նոյեմբերի 2017 09:50

Սերժ Թանգեանը յատուկ յետմահու մրցանակ կը շնորհի «Խոստումը» երգի հեղինակ Քրիս Քորնէլին

Այժմ Մարդու իրաւունքների հարցով զբաղւող լոսանջելէսեան յանձնաժողովը իր ջանքերի համար յետմահու կը պարգեւատրի Քորնէլին՝ առաջին անգամ անցկացւող «Promise Award» մրցանակաբաշխութեանը, որը տեղի կունենայ նոյեմբերի 14-ին:

«alikonline.ir» - Այս տարւայ մարտին Քրիս Քորնէլը ներկայացրել էր «Խոստումը» երգը, որը հնչել է Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող համանուն ֆիլմում:

Այս մասին ըստ «tert.am»-ի՝ գրում է «loudwire.com»-ը՝ ընդգծելով, որ երաժիշտն իր ստեղծագորութեամբ անդրադարձել է Հայոց Ցեղասպանութեան հարցին, որն իր սրտին էլ էր մօտ: Նշենք, որ Քորնէլի կինը ծագումով յոյն է, եւ նրա ընտանիքը եւս տուժել է Թուրքիայի իրագործած ցեղասպանութեան ժամանակ:

Այժմ Մարդու իրաւունքների հարցով զբաղւող լոսանջելէսեան յանձնաժողովը իր ջանքերի համար յետմահու կը պարգեւատրի Քորնէլին՝ առաջին անգամ անցկացւող «Promise Award» մրցանակաբաշխութեանը, որը տեղի կունենայ նոյեմբերի 14-ին:

Մրցանակը ճանաչում է երգի եւ ֆիլմի դերակատարութիւնը հաւասարութեան եւ արդարութեան սկզբունքների առաջխաղացման գործում: Մրցանակը կը ներկայացնի հանրայայտ ռոք երաժիշտ Սերժ Թանգեանը, որն աջակցել է երգի ստեղծման աշխատանքներին:

Յիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին Քրիս Քորնէլի «Խոստումը» երգն առաջադրւել էր Հոլիվուդեան մրցանակաբաշխութեանը՝ որպրս ֆիլմում հնչած լաւագոյն երգ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։