Հա

Մշակոյթ

12/11/2017 - 11:00

Վանայ լճում յայտնաբերւել են հնագոյն ամրոցի աւերակներ

Վանայ լճում յայտնաբերւել են հնագոյն ամրոցի աւերակներ: Ամրոցի աւերակները գտնւել են աւելի քան 10 մետր խորութեան վրայ։ Ամրութիւնը, ըստ մասնագէտների գնահատականների, կառուցւել է մօտ 3000 տարի առաջ։ 

«alikonline.ir» - Վանայ լճում յայտնաբերւել են հնագոյն ամրոցի աւերակներ: Այս մասին յայտնում է «Anadolu» գործակալութիւնը։ Տեղեկացնում է «Արցախպրես»-ը:

Ամրոցի աւերակները գտնւել են աւելի քան 10 մետր խորութեան վրայ։ Ամրութիւնը, ըստ մասնագէտների գնահատականների, կառուցւել է մօտ 3000 տարի առաջ։ Ըստ ամենայնի, այն կառուցէել է Ուրարտու պետութեան գոյութեան ժամանակ։

Ինչպէս ընդգծել են տեղի իշխանութիւնները, Թուրքիայի հնագոյն ժառանգութեան ուսումնասիրումը չափազանց կարեւոր է երկրի պատմութեան համատեքստում։ Բացի այդ, լիճը, որն իր մէջ բազմաթիւ առեղծւածներ է թաքցում, կարող է գրաւել դայւինգի սիրահարներին ու հնագէտներին, ինչը դրականօրէն կազդի զբօսաշրջային ոլորտի վրայ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։