Հա

Մշակոյթ

Երկուշաբթի, 13 Նոյեմբերի 2017 12:50

Վնասւել են 5 պատմամշակութային յուշարձաններ. Բիսոթունն ու Թաղ-է Բոստանն անվնաս են

Նախօրէին Քերմանշահ նահանգում տեղի ունեցած հզօր երկրաշարժից վնասւել են 5 պատմամշակութային յուշարձաններ:

«alikonline.ir» - Նախօրէին Քերմանշահ նահանգում տեղի ունեցած հզօր երկրաշարժից վնասւել են 5 պատմամշակութային յուշարձաններ:

Ինչպէս տեղեկացնում է ԻՍՆԱ-ն՝ այս մասին յայտնել է նահանգի մշակութային ժառանգութեան, ձեռարւեստի եւ զբօսաշրջութեան կազմակերպութեան ղեկավար Ջալալ Բալային՝ նշելով, որ վնասները մասնակի են եւ վերանորոգման ենթակայ:

Տուժած յուշարձաններն են՝ Դալահոյի Յազկերտի ամրոցը, Սարփոլ-է Զահաբի Զիջ-է Մանիժէն, Շահ Աբբասի քարաւանատունը, Ղասր-է Շիրինի Խոսրովի դղեակն ու Չար Ղափին:

Բարեբախտաբար անվնաս են մնացել Իրանի պատմամշակութային ժառանգութեան գոհարներից համարւող Բիսոթունն ու Թաղ-է Բոստանը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։