Հա

Մշակոյթ

Երկուշաբթի, 13 Նոյեմբերի 2017 08:10

Աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասեանը հանդէս է եկել մենահամերգով՝ իր ծննդավայր Գիւմրիում

Նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասեանի մենահամերգը՝ իր ծննդավայր Գիւմրիում: Դրամատիկական թատրոնի դահլիճը լեփ-լեցուն էր համասեանական արւեստի երկրպագուներով:

«alikonline.ir» - Նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասեանի մենահամերգը՝ իր ծննդավայր Գիւմրիում: Դրամատիկական թատրոնի դահլիճը լեփ-լեցուն էր համասեանական արւեստի երկրպագուներով: Գրում է «tert.am»-ը:

«Եթէ ուզում էք հասկանալ, թէ ինչքան մեծ է հետաքրքրութիւնն այս համերգի նկատմամբ, պիտի փորձենք այսօր Գիւմրիի հիւրանոցներում տեղեր ամրագրել: Զանգենք ցանկացած հիւրանոց ու հարցնենք՝ ունէ՞ք այսօր ազատ համարներ: Բնականաբար ձեզ կը պատասխանեն՝ ոչ, որովհետեւ հանդիսատեսի 50 տոկոսից աւելին գիւմրեցիներ չեն, ապրում են տարբեր քաղաքներում՝ Վանաձորում, Երեւանում, հիւրեր ունենք Վրաստանից, մարդիկ կան, որոնք տոմսեր են պատւիրել Իրանից: Մի խօսքով, այս համերգը ոչ միայն նպաստում է Գիւմրու դրամատիկական թատրոնին, այլ, այսպէս ասած, զարգանում է նաեւ տուրիստական հոսքը: Մենք ինքներս չենք կարողանում Գիւմրու հիւրանոցներում մեր հիւրերի համար տեղեր գտնել»,-նշել է համերգի գլխաւոր պրոդիւսեր Տիգրան Վիրաբեանը։  

Համասեանի՝ 2018 թ. փետրւարին լոյս տեսնող նոր ստեղծագործութիւնների ձայնասկաւառակը նւիրւած կը լինի Գիւմրիին՝ «For Gyumri» վերնագրով: 

Մենահամերգի ողջ հասոյթը երաժիշտը նւիրել է «Գիւմրու Վ. Աճեմեանի անւան պետական դրամատիկական թատրոնին աջակցման հիմնադրամին»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։