Հա

Մշակոյթ

Երկուշաբթի, 13 Նոյեմբերի 2017 13:10

Կինոարւեստների ամերիկեան ակադեմիան Լոս Անջելէսում յանձնել է պատւաւոր «Օսկար»-ները

Կինոարւեստների ամերիկեան ակադեմիան Լոս Անջելէսում յանձնել է պատւաւոր «Օսկար»-ները կինեմատոգրաֆում ունեցած ձեռքբերումների համար: Ինչպէս նոյեմբերի 12-ին յայտնել է «The Hollywood Reporter» հանդէսը, արարողութիւնը տեղի է ունեցել «Hollywood & Highland» ժամանցային համալիրում եւ փակ բնոյթ է կրել:

«alikonline.ir» - Կինոարւեստների ամերիկեան ակադեմիան Լոս Անջելէսում յանձնել է պատւաւոր «Օսկար»-ները կինեմատոգրաֆում ունեցած ձեռքբերումների համար: Ինչպէս նոյեմբերի 12-ին յայտնել է «The Hollywood Reporter» հանդէսը, արարողութիւնը տեղի է ունեցել «Hollywood & Highland» ժամանցային համալիրում եւ փակ բնոյթ է կրել: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Այս տարի պատւաւոր մրցանակների դափնեկիրներ են դարձել դերասան Դոնալդ Սազեռլենդը, ամերիկացի ռեժիսոր Չառլզ Բեռնէթը, կինոօպերատոր Օուէն Ռոյզմանը ու Բելգիայի եւ Ֆրանսիայի քաղաքացի հանդիսացող բեմադրիչ Անիէս Վարդան: «Օսկար»-ի յատուկ մրցանակ է յանձնւել նաեւ մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրօ Գոնսալէս Ինէարիտուին` նրա «Մարմին եւ աւազ» (2017 թ.) էքսպերիմենտալ աշխատանքի համար:

Այն նկարահանւել է վիրտուալ իրականութեան ձեւաչափով եւ պատմում է մեքսիկացի անօրինական միգրանտների առօրեայի մասին: Բեմադրիչը, որն արդէն չորս անգամ «Օսկար»-ի մրցանակակիր է դարձել, ստանալով հերթական պարգեւը, այն նւիրել է «աշխարհի բոլոր անկիւններում հանգրւանած միգրանտներին» որոնք յաճախ «գաղափարախօսութիւնների եւ նախապաշարումների» պատանդ են դառնում», հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։