Հա

Մշակոյթ

Չորեքշաբթի, 15 Նոյեմբերի 2017 08:40

Կոմիտասի եւ Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեայ յոբելեաններն ընդգրկւել են ԻՒՆԵՍԿՕ-ի օրացոյցում

Փարիզում՝ ԻՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ընթացող կազմակերպութեան Գլխաւոր կոնֆերանսի 39-րդ նստաշրջանը որոշում է ընդունել ընդգրկելու Կոմիտասի եւ Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեայ յոբելեանները ԻՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակաւոր մարդկանց եւ կարեւոր իրադարձութիւնների 2018-2019 թթ. օրացոյցում:

«alikonline.ir» - Փարիզում՝ ԻՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ընթացող կազմակերպութեան Գլխաւոր կոնֆերանսի 39-րդ նստաշրջանը որոշում է ընդունել ընդգրկելու Կոմիտասի եւ Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեայ յոբելեանները ԻՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակաւոր մարդկանց եւ կարեւոր իրադարձութիւնների 2018-2019 թթ. օրացոյցում: Տեղեկացնում է «news.am»-ը:

Հայաստանի Հանրապետութեան կողմից` Ֆրանսիայի ու Գերմանիայի աջակցութեամբ ներկայացւած «Կոմպոզիտոր, էթնոերաժշտագէտ, բանահաէաք, երգիչ Կոմիտաս վարդապետի (1869-1935 թթ.) ծննդեան 150-ամեակը», եւ Վրաստանի ու Ռուսաստանի աջակցութեամբ ներկայացւած «Բանաստեղծ, գրող, թարգմանիչ Յովհաննէս Թումանեանի (1869-1923 թթ.) ծննդեան 150-ամեակը» խորագրով յայտերն ստացել են Կազմակերպութեան հաւանութիւնը:

1998 թւականից առ այսօր Հռչակաւոր մարդկանց եւ կարեւոր իրադարձութիւնների ԻՒՆԵՍԿՕ-ի օրացույցում ներառւել է Հայաստանի Հանրապետութեան կողմից ներկայացւած 23 յոբելեանական տարեթիւ:

Նախորդ երկամեակի համար հաստատւել էին ՀՀ կողմից ներկայացւած «Ոսկան Երեւանցու տպագրութեամբ հայերէն առաջին Աստւածաշնչի (1666 թ.) 350-ամեակը» եւ «Յովհաննէս Այւազովսկու (1817-1900 թթ.) ծննդեան 200-ամեակը» յայտերը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։