Հա

Մշակոյթ

15/11/2017 - 13:20

Կանադայում անցկացւող «Նուռ» միջազգային 12-րդ կինոփառատօնի շրջանակներում կը նշւի Ատոմ Էգոյեանի «Արարատ» ֆիլմի 15-ամեակը

Կանադայում անցկացւող «Նուռ» միջազգային 12-րդ ամենամեայ կինոփառատօնի շրջանակներում 40 ֆիլմ կը ցուցադրւի աշխարհի տարբեր երկրներից:

«alikonline.ir» - Կանադայում անցկացւող «Նուռ» միջազգային 12-րդ ամենամեայ կինոփառատօնի շրջանակներում 40 ֆիլմ կը ցուցադրւի աշխարհի տարբեր երկրներից: Գրում է «tert.am»-ը:

Ինչպէս ներկայացնում է «The Armenian Weekly»-ն, նոյեմբերի 15-19-ն անցկացւելիք փառատօնի ժամանակ կը ցուցադրւի այնպիսի ֆիլմերի ընտրանի, որոնք անդրադառնում են ցեղասպանութեան ժխտմանը, փախստականների հետ կապւած ներկայիս ճգնաժամին, Կովկասում տիրող լարւածութեանը, Հայաստանի քաղաքացիական հասարակութեանը եւ ԼԳԲՏ համայնքի իրաւունքներին:

Փառատօնի անւանի հիւրերից են Ատոմ Էգոյեանը, Արսինէ Խանջեան, Դին Քէյնը, Մոնթէլ Վիլիամզը, Ջիւան Աւետիսեանը եւ բէյրութահայ երգչուհի Էյլին Խաչատուրեանը:

Փառատօնի շրջանակներում յատուկ ծրագիր նւիրւած կը լինի Արցախին: Ռեժիսոր Ջիւան Աւետիսեանը կը ներկայացնի ղարաբաղեան հակամարտութեան մասին պատմող «Վերջին բնակիչը» ֆիլմը:

Յատուկ ցուցադրութեամբ կը ներկայացւի Ատոմ Էգոյեանի «Արարատ» ֆիլմը, որի 15-ամեայ յոբելեանն է լրանում, որի պատւին Էյլին Խաչատուրեանը նոր երգ կը ներկայացնի:

Ցուցադրութիւնների շարքում կը ներկայացւեն նաեւ Թուրքիայում իսլամացած հայերի մասին պատմող «Վանքի երեխաները» ֆիլմը եւ իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եւա» ֆիլմը:

Ֆիլմը, որ պատմում է դստերը պաշտպանելու համար Իրանից Հայաստան տեղափոխւած մօր պատմութիւնը Հայաստանի կողմից ընտրւել է նաեւ 2018-ի «Օսկարին» մասնակցելու համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։