Հա

Մշակոյթ

Հինգշաբթի, 16 Նոյեմբերի 2017 11:30

Հայոց Ցեղասպանութեան մասին Թաներ Աքչամի գիրքը լոյս կը տեսնի յունւարին

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի անգլալեզու նոր՝ «Սպանութեան հրամանները. Թալէաթ փաշայի հեռագրերն ու Հայոց Ցեղասպանութիւնը» գիրքը 2018 թւականի յունւարին հասանելի կը լինի ընթերցողներին:

«alikonline.ir» - Թուրք պատմաբան Թաներ Աքչամի անգլալեզու նոր՝ «Սպանութեան հրամանները. Թալէաթ փաշայի հեռագրերն ու Հայոց Ցեղասպանութիւնը» գիրքը 2018 թւականի յունւարին հասանելի կը լինի ընթերցողներին:

Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, հեղինակը յայտնել է, որ այս գրքում ներառւած են երկու գլուխներ, որոնք չկան աւելի վաղ թուրքերէն հրատարակւած «Նաիմ էֆենդու յուշագրութիւնները եւ Թալէաթ Փաշայի հեռագրերը» գրքում:

«Շատ ոգեւորւած եմ: Գիրքս լոյս կը տեսնի 2018 թւականի յունւարին: Երկու նոր գլուխ կայ, որը ներառւած չէ թուրքերէն՝ Նաիմ էֆենդու յուշագրութիւնների մասին գրքում: Այստեղ ոչ միայն ներկայացնում եմ նոր փաստաթղթեր, այլեւ քննարկում եմ «կեղծ ստորագրութիւնների» եւ «կեղծ ժամանակագրութեան» հարցը: Մեծ ցանկութիւն ունեմ այս նոր փաստերը ներկայացնել թուրք ընթերցողներին»,- յայտնել է Աքչամը:

Թուրքերէնով 2016 թւականին հրատարակւած «Նաիմ էֆենդու յուշագրութիւնները եւ Թալէաթ Փաշայի հեռագրերը» աշխատանքում ներառւած Թալէաթ փաշայի հեռագրերում բացեիբաց երեւում են հայերին կոտորելու հրամանները: Օրինակ՝ 1915 սեպտեմբերի 22-ի հեռագրերից մէկում Թալէաթ Փաշան այսպիսի հրաման է տւել․ «Հայերը Թուրքիայի տարածքում ապրելու, աշխատելու իրաւունքներից ամբողջութեամբ զրկւել են, պետութիւնը, իր վրայ վերցնելով ամբողջ պատասխանատւութիւնը, հրամայում է ողջ չթողնել անգամ օրորոցի երեխաներին»։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։