Հա

Մշակոյթ

16/11/2017 - 07:50

450 մլն դոլար. Դա Վինչիի գլուխգործոցը ճանաչւել է երբեւէ աշխարհում վաճառւած արւեստի ամենաթանկ գործը

Երէկ հեղինակաւոր «Christie's» աճուրդի տունը Նիւ Եօրքում կայացած աճուրդի ժամանակ 450.3 մլն դոլարով վաճառել է Վերածննդի դարաշրջանի ամենակարկառուն ներկայացուցիչներից մէկի՝ Լէոնարդօ դա Վինչիի «Սալխատոր Մունդի» կտաւը: 

«alikonline.ir» - Երէկ հեղինակաւոր «Christie's» աճուրդի տունը Նիւ Եօրքում կայացած աճուրդի ժամանակ 450.3 մլն դոլարով վաճառել է Վերածննդի դարաշրջանի ամենակարկառուն ներկայացուցիչներից մէկի՝ Լէոնարդօ դա Վինչիի «Սալխատոր Մունդի» կտաւը: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս նշում է «The Guardian»-ը, այսպիսով՝ հանճարեղ իտալացու գլուխգործոցը ճանաչւել է երբեւէ աշխարհում վաճառւած ամենաթանկարժէք արւեստի գործը:

Ընդհանուր առմամբ, աճուրդը տեւել է 20 րոպէ: Արդիւնքում այն ձեռք է բերել մի անյայտ գնորդ:

Հինգ հարիւր տարի առաջ նկարւած կտաւը յայտնաբերւել էր 2005թ.: Այն համարւում է Դա Վինչիի՝ մասնաւոր հաւաքածուում գտնւող վերջին կտաւը:

Նշւում է, որ «Սալւատոր Մունդի»-ն հանճարեղ իտալացու այն կտաւներից մէկն է, որը հարիւրամեակներ շարունակ կորած է համարւել:

«Christie's»-ի ներկայացուցիչ Լիւկ Գուզերն ընդգծել է, որ նման կտաւն աճուրդի հանելը կեանքում ընդամենը մէկ անգամ ընձեռւող պատիւ է:

Յայտնի է, որ «Սալւատոր Մունդի» կտաւում պատկերւած է Յիսուս Քրիստոսը: Հեղինակն այն նկարել է  հանրայայտ «Մոնա Լիզա»-ն ստեղծելու նոյն ժամանակահատւածում: Կտաւը ստեղծւել է 1506-1513թթ. ընթացքում՝ Ֆրանսիայի արքա Լուի 12-րդի համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։