Հա

Մշակոյթ

Երկուշաբթի, 20 Նոյեմբերի 2017 11:00

Բրունօ Մարսը «American Music Awards» մրցանակն է նւաճել «Տարւայ արտիստ» գլխաւոր անւանակարգում

Ամերիկացի երգիչ Բրունօ Մարսն «American Music Awards» հեղինակաւոր երաժշտական մրցանակին է արժանացել «Տարւայ արտիստ» գլխաւոր անւանակարգում:

«alikonline.ir» - Ամերիկացի երգիչ Բրունօ Մարսն «American Music Awards» հեղինակաւոր երաժշտական մրցանակին է արժանացել «Տարւայ արտիստ» գլխաւոր անւանակարգում:

«AMA»-ի մրցանակաբաշխութեան 45-րդ ամենամեայ արարողութիւնը նոյեմբերի 19-ին կայացել է Լոս Անջելէսի «Microsoft Theater» թատրոնում եւ հեռարձակւել է «ABC» հեռուստաալիքի եթերում: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Այս անւանակարգում մրցանակը վիճարկում էին նաեւ «The Chainsmokers» դիջէյ-դուէտը, կանադացի Դրէյքը, ամերիկացի ռեփեր Քենդրիք Լամարը եւ բրիտանացի հեղինակ-կատարող Էդ Շիրանը: Լաւագոյն փոփ/ռոք կին կատարող է ճանաչւել Լեդի Գագան, որը յաղթանակ է տարել Ռիհաննայի եւ Ալեսիա Կառայի նկատմամբ: «Լաւագոյն փոփ/ռոք-դուետ կամ խումբ» անւանակարգում յաղթող է դարձել «Imagine Dragons» քառեակը:

Տարւայ լաւագոյն փոփ/ռոք-երգ է դարձել պուերտոռիկացի երգիչներ Լուիս Ֆոնսիի եւ Դեդի Եանկիի «Despacito» երգը՝ Ջասթին Բիբերի մասնակցութեամբ: Երգի տեսահոլովակը ռեկորդ է սահմանել «YouTube» տեսահոսթինգում դիտումների թւաքանակով:

Պարգեւների են արժանացել նաեւ քանթրիի երկրպագունիների սիրելին՝ Քիթ Ուրբանը, դիջէյ Հալիդը (ռեփ/հիփ-հոփ ոճի լաւագոյն կոմպոզիցիա), «Linkin Park» ամերիկեան ռոք խումբը, որը թողարկել է «One More Light» հոլովակը՝ նւիրւած խմբի վերջերս զոհւած մենակատար Չիսթեր Բենինգթոնին: Չի կարելի չնշել իռլանադացի Նայլ Հորանի անհատական յաջողութիւնը «One Direction» բրիտանական խմբից, նա հռչակւել է տարւայ լաւագոյն դեբիւտանտ: «American Music Awards» մրցանակը հիմնւել է 1973 թւականին որպէս «Grammy» մրցանակի այլընտրանք:

Պարգեւները յանձնւում են առցանց-քւէարկութեան արդիւնքների հիման վրայ, որին կարող է մասնակցել Համացանցի ցանկացած օգտատէր: Անւանակարգորդներին որոշում են ձայնագրութիւնների վաճառքների ծաւալով, տեսահոլովակների դիտումների թւաքանակով, ինչպէս նաեւ սոցիալական ցանցերում ակտիւութեան ցուցանիշով, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։