Հա

Մշակոյթ

Երեքշաբթի, 21 Նոյեմբերի 2017 11:40

Ռեժիսոր Ատոմ Էգոյեանին Հնդկաստանում կը պարգեւատրեն

Կանադացի յայտնի հայազգի ռեժիսոր Ատոմ Էգոյեանն արժանացել է Հնդկաստանի Միջազգային կինոփառատօնի յատուկ մրցանակին կինոյի զարգացման մէջ զգալի աւանդի համար: 

«alikonline.ir» - Կանադացի յայտնի հայազգի ռեժիսոր Ատոմ Էգոյեանն արժանացել է Հնդկաստանի Միջազգային կինոփառատօնի յատուկ մրցանակին կինոյի զարգացման մէջ զգալի աւանդի համար: Ըստ «news.am»-ի՝ փոխանցում է «uniindia»-ն:

«Յաջողակ ռեժիսոր, գրող եւ պրոդիւսեր Ատոմ Էգոյեանը զգալի աւանդ է ներդրել համաշխարհային կինոյի զանգւածային եւ այլընտրանքային ժանրում: Նրա աշխատանքներն առանձնանում են ֆիլմերի ստեղծման նոր տեխնոլոգիական լուծումների օգտագործմամբ եւ բազմաթիւ էմոցիաներ արտայայտող թեմատիկ բազմազանութեամբ»,- նշւած է աղբիւրում:

Ատոմ Էգոյեանը Հայաստանի պատմութիւնն ուսումնասիրել է Տորոնտոյի համալսարանում սովորելու տարիներին: Օսմանեան կայսրութիւնում Հայոց Ցեղասպանութեան թեման կինոռեժիսորի աշխատանքներում առանցքային է դարձել, նշւած է կինոփառատօնի կայքում:

Հնդկաստանում 48-րդ Միջազգային կինոփառատօնի բացման պաշտօնական արարողութիւնը նախատեսւած է 2017 թւականի նոյեմբերի 20-ին Գոայում:

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։