Հա

Մշակոյթ

Չորեքշաբթի, 22 Նոյեմբերի 2017 11:00

Վինստոն Չըրչիլի վերջին նկարը վաճառւել է գրեթէ 474 հազար դոլարով

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Վինստոն Չըրչիլի (1874-1965) ստեղծած վերջին կտաւը 357 հազար ֆունտ ստեռլինգով (473,6 հազար դոլարով) վաճառւել է աճուրդով:

«alikonline.ir» - Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Վինստոն Չըրչիլի (1874-1965) ստեղծած վերջին կտաւը 357 հազար ֆունտ ստեռլինգով (473,6 հազար դոլարով) վաճառւել է աճուրդով: Այս մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, «ՏԱՍՍ»-ին յայտնել են «Sotheby՚s» աճուրդային տանը, որը նոյեմբերի 21-ին աճուրդ է անցկացրել Լոնդոնում:

«Ոսկէ ձկնիկներով լճակ Չարթւելում» նկարը, որը Չըրչիլն ստեղծել է մօտաւորապէս 1962 թւականին, այսինքն՝ մահւանից երեք տարի առաջ, գնահատւել էր 50-80 հազար ֆունտ ստեռլինգ (շուրջ 66-105 հազար դոլար):

Բրիտանացի քաղաքական գործիչը վրձինը ձեռքն է վերցրել համեմատաբար ուշ՝ 40 տարեկանում: Նկարչութեամբ նա շարունակել է զբաղւել է իր ամբողջ կեանքում՝ թողնելով 544 նկար, հիմնականում բնանկարներ եւ քաղաքային տեսարաններ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։