Հա

Մշակոյթ

Չորեքշաբթի, 22 Նոյեմբերի 2017 10:00

Մահացել է յայտնի ամերիկացի երգիչ, դերասան Դեւիդ Քեսիդին

Վաթսունեօթ տարեկանում կեանքից հեռացել է յայտնի ամերիկացի երգիչ, դերասան Դեւիդ Քեսիդին, յայտնում է «TMZ»-ն: Աստղի մահւան տեղեկութիւնը հաստատել է նրա անձնական ներկայացուցիչ Ջոաննա Գեֆէնը:

«alikonline.ir» - Վաթսունեօթ տարեկանում կեանքից հեռացել է յայտնի ամերիկացի երգիչ, դերասան Դեւիդ Քեսիդին, յայտնում է «TMZ»-ն: Աստղի մահւան տեղեկութիւնը հաստատել է նրա անձնական ներկայացուցիչ Ջոաննա Գեֆէնը: Այս մասին գրում է «tert.am»-ը:

Յայտնի է, որ վերջերս Քեսիդին  հոսպիտալացւել էր Ֆլորիդա նահանգում՝ օրգանների ֆունկցիոնալ անբաւարարութեան ախտանիշով:

«Քեսիդին մահացել է՝ հարազատներով շրջապատւած: Նա ազատւեց ցաւից, որը երկար տարիներ տանջում էր իրեն: Շնորհակալ ենք ձեզ տարիներ շարունակ նրան ցուցաբերած աջակցութեան համար»,- ասել է Գեֆէնը:

Քեսիդին ճանաչման գագաթնակետին է հասել 1970-ական թւականներին՝ նկարահանւելով «Փարթրիջների ընտանիքը» սերիալում: Բացի այդ, նա յայտնի է այնպիսի հիթերով, ինչպիսիք են «I Think I Love You», «Come On Get Happy» եւ «Doesn't Somebody Want to Be Wanted»: Իր կարիերայի ընթացքում երգիչը վաճառել է միլիոնաւոր ձայնասկաւառակներ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։