Հա

Մշակոյթ

Չորեքշաբթի, 22 Նոյեմբերի 2017 08:35

«Մանկական Եւրոտեսիլ 2017»-ում Հայաստանի ներկայացուցիչը ելոյթ կունենայ չորրորդը

Երգի մանկական տասնհինգերորդ ամենամեայ մրցոյթը նոյեմբերի 26-ին տեղի կունենայ Թբիլիսիի Օլիմպիական պալատում: Այս տարւայ կարգախօսն է՝ «Վառ շողայ» Հայաստանը ներկայացնող Միշան 16 մասնակիցների թւում ելոյթ կունենայ չորրորդը:

«alikonline.ir» - «Մանկական Եւրոտեսիլ 2017» երգի մրցոյթի մասնակից երկրների վիճակահանութիւնը նոյեմբերի 20-ին կայացել է Թբիլիսիի ազգային խորհրդարանական գրադարանում միջոցառման բացման պաշտօնական արարողութեան ժամանակ: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը՝ յղում անելով «Sputnik»-ին:

Երգի մանկական տասնհինգերորդ ամենամեայ մրցոյթը նոյեմբերի 26-ին տեղի կունենայ Թբիլիսիի Օլիմպիական պալատում: Այս տարւայ կարգախօսն է՝ «Վառ շողայ» Հայաստանը ներկայացնող Միշան 16 մասնակիցների թւում ելոյթ կունենայ չորրորդը: Շոուն կը բացի Կիպրոսի ներկայացուցչուհի Նիկոլ Նիկոլաուն, իսկ այն կը եզրափակի Իտալիայի ներկայացուցչուհի Մարիա Իսիդէ Ֆիորէն:

Յարակից Հրապարակումներ

  • Միշան եւրոտեսիլեան բեմից բարութեան կոչ կը յղի
    Միշան եւրոտեսիլեան բեմից բարութեան կոչ կը յղի

    Յայտնի է այն երգը, որով «Մանկական Եւրոտեսիլ-2017» երգի միջազգային մրցոյթին կը ներկայանայ hայաստանեան պատւիրակ Միշան (Միքայէլ Գրիգորեան):  Երգի երաժշտութեան հեղինակը Վահրամ Պետրոսեանն է, խօսքերի հեղինակներ ՝ Աւետ Բարսեղեան, Դաւիթ Ծերունեան, Արթուր Աղեկեան: Երգը կրում է «Բումերանգ» խորագիրը:

  • «Մանկական Եւրոտեսիլ-2018»-ը կանցկացւի Մինսկում
    «Մանկական Եւրոտեսիլ-2018»-ը կանցկացւի Մինսկում

    Բելառուսիան ընտրւել է «Մանկական Եւրոտեսիլ-2018» երաժշտական մրցոյթն ընդունող երկիր:

  • «Մանկական Եւրոտեսիլ-2017»-ին Հայաստանը կը ներկայացնի Միշան
    «Մանկական Եւրոտեսիլ-2017»-ին Հայաստանը կը ներկայացնի Միշան

    «Մանկական Եւրոտեսիլ» երգի միջազգային մրցոյթին Հայաստանի պատւիրակը կը լինի Միշան (Միքայէլ Գրիգորեան), ով նախորդ տարի մեր հայրենիքը ներկայացրել էր նաեւ «Մանկական Նոր ալիք-2016»-ին եւ զբաղեցրել 2-րդ հորիզոնականը: Միշան «Արցախի ձայներ» խմբի սան է, ով իր «Փոքրիկ Ղարաբաղցի» երգով հասցրել է գրաւել մարդկանց սրտերը: 

  • «Մանկական Եւրոտեսիլ-2017»-ն անցկացւելու է Վրաստանում
    «Մանկական Եւրոտեսիլ-2017»-ն անցկացւելու է Վրաստանում

    «Մանկական Եւրոտեսիլ-2017»-ն երգի միջազգային մրցոյթն այս տարւայ նոյեմբերին կայանալու է Վրաստանում, այս մասին յայտնել է Վրաստանի Հանրային հեռարձակող ընկերութիւնը: Դեռեւս յայտնի չէ, թէ կոնկրետ որ քաղաքում կը կայանայ մրցոյթը: 

  • «Մանկական Եւրոտեսիլ-2016».- Հայաստանը 2-րդ տեղում է
    «Մանկական Եւրոտեսիլ-2016».- Հայաստանը 2-րդ տեղում է

    Մալթայում աւարտւեց «Մանկական Եւրոտեսիլ-2016» երգի մրցոյթը, որտեղ Հայաստանը ներկայացրեցին փոքրիկ երգչուհիներ Անահիտ Ադամեանն ու Մերի Վարդանեանը: Աղջիկները հանդէս եկան 2-րդ համարի ներքոյ՝ ներկայացնելով Աւետ Բարսեղեանի եւ Նիկ Էգիբեանի հեղինակած «Տարբեր» երգը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։