Հա

Մշակոյթ

Հինգշաբթի, 23 Նոյեմբերի 2017 08:20

Շառլ Ազնաւուր. «Ես սիրում եմ հանդիսատեսին, հանդիսատեսը սիրում է ինձ»

Ֆրանսահայ մեծանուն երգիչ Շառլ Ազնաւուրը պատրաստւում է նոր համերգաշարին:

Նոր համերգաշարին ընդառաջ տւած հարցազրոյցում երգիչը պատրաստակամօրէն զրուցել է իր երիտասարդութեան, իր «հնաոճ հաճոյքների», իր «ընկերների, սէրերի, ձանձրոյթի» եւ նախագծերի մասին:

«alikonline.ir» - Ֆրանսահայ մեծանուն երգիչ Շառլ Ազնաւուրը պատրաստւում է նոր համերգաշարին: Ըստ «panorama.am»-ի՝ ֆրանսիական «Culturebox»-ին տւած հարցարոյցում նա ասում է. «Ես ծեր չեմ, մեծահասակ եմ: Դա նոյնը չէ»:

Նոր համերգաշարին ընդառաջ տւած հարցազրոյցում երգիչը պատրաստակամօրէն զրուցել է իր երիտասարդութեան, իր «հնաոճ հաճոյքների», իր «ընկերների, սէրերի, ձանձրոյթի» եւ նախագծերի մասին: Փարիզ, Լիոն, Մարսէլ, Բորդօ, Թուլուզ, Նանտ, Լիլ, Սոֆիա, Վիեննա, Ամստերդամ, Սանկտ Պետերբուրգ, Մոսկւա. Այսպիսին է 93-ամեայ շանսոնէի համերգաշարի երթուղին: 12 ներկայացում է սպասում Շառլ Ազնաւուրին՝ ֆրանսիական երգարւեստի գերաստղին, ով յաճախ է կրկնում իր ցանկութիւնը՝ երգել բեմում մինչեւ 100 տարեկանը:

Ազնաւուրն ընդգծում է՝ կարեւորը դահլիճը չէ, այլ հանդիսատեսը, ում համար երգում է: Հարցին՝ արդեօ՞ք բէմ դուրս գալուց առաջ դեռ վախենում է, Ազնաւուրը պատասխանել է, որ այդ վախն աւարտւել է այն ժամանակ, երբ ինքը հասկացել է, որ հանդիսատեսը ձգւում է դէպի իրեն, իսկ մի ժամանակ, երբ ինքն առաջին քայլերն էր անում, հանդիսատեսն ակնկալում էր բեմում աստղերին տեսնել:

«Ես սիրում եմ հանդիսատեսին, հանդիսատեսը սիրում է ինձ: Մենք համամիտ ենք իրար հետ»,- ասել է նա:

Ազնաւուրը պատմել է Էդիթ Պիաֆի հետ իրենց համագործակցութեան մասին, նշել, որ ի տարբերութիւն ուրիշների՝ Էդիթ Պիաֆն իրեն օգնել է այն պատճառով, որ իրենց ճակատագրերը նման են եղել: «Իմ ծնողները օտարերկրացիներ էին, ովքեր ֆրանսերէն չէին խօսում: Նրանք թոյլ տւեցին մեզ՝ ինձ ու քրոջս, փողոցի երեխաներ դառնալ: Պիաֆը նոյնպէս «փողոցի» երեխայ էր: Դա մեզ միաւորեց»,- ասել է նա՝ յաւելելով, որ Պիաֆը եղել է միակ կինը, ով ազդեցութիւն է թողել իր վրայ:

Ազնաւուրը պատմել է, որ իրենք խաղադաշտ էին գնում, կինօ, թանգարաններ: Ոչ ոք իրենց չի ասել՝ այսինչ բանը մի արէք, մի պարզ պատճառով՝ նրանք այդ մասին չգիտէին.,եւ դա մեծ հնարաւորութիւն էր: Հարցին՝ շարունակելու՞ է արդեօք երգել օտար լեզուներով, Ազնաւուրը պատասխանել է. «Ես սիրում եմ հաճոյք պատճառել հանդիսատեսին, ով եկել է ինձ ունկնդրելու, անգամ եթէ նրանք ֆրանսերէն չեն հասկանում»:

Նոր երգերի մասին խօսելով՝ մեծանուն երգիչը նշել է, որ պաստրաստւում է մօտ մէկ տասնեակ նոր երգ գրել, որոնք հետագայում կը բաժանի այլոց: «Ի վերջոյ, ես վաստակել եմ մի կեանք, երբ իմ երգերն ուրիշներն էլ կերգեն»,- ասել է նա:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։