Հա

Մշակոյթ

Շաբաթ, 25 Նոյեմբերի 2017 14:30

«Եւա» հայ-իրանական արտադրութեամբ ֆիլմը՝ Թեհրանում

Իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եւա» հայ-իրանական համատեղ արտադրութեան ֆիլմը, որի պրոդիւսերն է Թաղի Ալի Ղոլիզադէն, յատուկ էկրանաւորմամբ ցուցադրւեց Թեհրանի «Ֆարաբի» ֆիլմարտադրութեան կենտրոնի «Աբբաս Քիառուսթամի» դահլիճում:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եւա» հայ-իրանական համատեղ արտադրութեան ֆիլմը, որի պրոդիւսերն է Թաղի Ալի Ղոլիզադէն, յատուկ էկրանաւորմամբ ցուցադրւեց Թեհրանի «Ֆարաբի» ֆիլմարտադրութեան կենտրոնի «Աբբաս Քիառուսթամի» դահլիճում:

Ֆիլմը նկարահանւել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի եւ «Ֆարաբի» ֆիլմարտադրութեան կենտրոն հիմնադրամի համատեղ աջակցութեամբ եւ ներկայացւել է «Օսկար» կինոփառատօնի արտասահմանեան ֆիլմերի անւանակարգում:

«Եւա» ֆիլմը դրամա է եւ ներկայացնում է մի կնոջ՝ Եւային, ով ցանկանում է հեռու մնալ տարիներ առաջ իր կեանքում տեղի ունեցած ծանր պատմութիւնից՝ կապւած ամուսնու սպանութեան հետ: Նա դստեր հետ հեռանում է Երեւանից, վերադառնալով իր ակունքներին եւ հաստատւում իր ծանօթ բարեկամների մօտ: Սակայն, անցեալից խոյս տալը չի յաջողւում նրան:

Ֆիլմը ներկայացնում է համամարդկային աղէտ՝ յետպատերազմեան արհաւիրքները, թէ ինչպէս պատերազմից յետոյ առօրեայ կեանքով զբաղւող խաղաղ բնակչութիւնը զոհ է դառնում պատերազմի հետեւանքներին: Կինոնկարի գլխաւոր ռեժիսորն ու սցենարի հեղինակն է Անահիտ Աբադը, օպերատորը՝ Հասան Քարիմին, կոմպոզիտորը Վահան Արծրունին, իսկ պրոդիւսերը Թաղի Ալի Ղոլիզադէն:

Ֆիլմը ցայսօր ցուցադրւել է Հայաստանում եւ այսօր արդէն Թեհրանում յատուկ էկրանաւորմամբ, այն ցուցադրւեց հինգշաբթի նոյեմբերի 23-ին, յատուկ հրաւիրեալների համար, որին ներկայ էին Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը եւ առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի եւ «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչներ, մայեստրօ Լորիս Ճգնաւորեանը եւ հրաւիրեալներ: Այս բաժնում ներկաներին խօսք ուղղեց «Ֆարաբի» ֆիլմարտադրութեան կենտրոն հիմնադրամի գլխաւոր տնօրէն Ալի Ռեզա Թաբեշը եւ ռեժիսոր Անահիտ Աբադը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։