Հա

Մշակոյթ

25/11/2017 - 14:30

«Եւա» հայ-իրանական արտադրութեամբ ֆիլմը՝ Թեհրանում

Իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եւա» հայ-իրանական համատեղ արտադրութեան ֆիլմը, որի պրոդիւսերն է Թաղի Ալի Ղոլիզադէն, յատուկ էկրանաւորմամբ ցուցադրւեց Թեհրանի «Ֆարաբի» ֆիլմարտադրութեան կենտրոնի «Աբբաս Քիառուսթամի» դահլիճում:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եւա» հայ-իրանական համատեղ արտադրութեան ֆիլմը, որի պրոդիւսերն է Թաղի Ալի Ղոլիզադէն, յատուկ էկրանաւորմամբ ցուցադրւեց Թեհրանի «Ֆարաբի» ֆիլմարտադրութեան կենտրոնի «Աբբաս Քիառուսթամի» դահլիճում:

Ֆիլմը նկարահանւել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի եւ «Ֆարաբի» ֆիլմարտադրութեան կենտրոն հիմնադրամի համատեղ աջակցութեամբ եւ ներկայացւել է «Օսկար» կինոփառատօնի արտասահմանեան ֆիլմերի անւանակարգում:

«Եւա» ֆիլմը դրամա է եւ ներկայացնում է մի կնոջ՝ Եւային, ով ցանկանում է հեռու մնալ տարիներ առաջ իր կեանքում տեղի ունեցած ծանր պատմութիւնից՝ կապւած ամուսնու սպանութեան հետ: Նա դստեր հետ հեռանում է Երեւանից, վերադառնալով իր ակունքներին եւ հաստատւում իր ծանօթ բարեկամների մօտ: Սակայն, անցեալից խոյս տալը չի յաջողւում նրան:

Ֆիլմը ներկայացնում է համամարդկային աղէտ՝ յետպատերազմեան արհաւիրքները, թէ ինչպէս պատերազմից յետոյ առօրեայ կեանքով զբաղւող խաղաղ բնակչութիւնը զոհ է դառնում պատերազմի հետեւանքներին: Կինոնկարի գլխաւոր ռեժիսորն ու սցենարի հեղինակն է Անահիտ Աբադը, օպերատորը՝ Հասան Քարիմին, կոմպոզիտորը Վահան Արծրունին, իսկ պրոդիւսերը Թաղի Ալի Ղոլիզադէն:

Ֆիլմը ցայսօր ցուցադրւել է Հայաստանում եւ այսօր արդէն Թեհրանում յատուկ էկրանաւորմամբ, այն ցուցադրւեց հինգշաբթի նոյեմբերի 23-ին, յատուկ հրաւիրեալների համար, որին ներկայ էին Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը եւ առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի եւ «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչներ, մայեստրօ Լորիս Ճգնաւորեանը եւ հրաւիրեալներ: Այս բաժնում ներկաներին խօսք ուղղեց «Ֆարաբի» ֆիլմարտադրութեան կենտրոն հիմնադրամի գլխաւոր տնօրէն Ալի Ռեզա Թաբեշը եւ ռեժիսոր Անահիտ Աբադը:

Յարակից լուրեր

  • «Եւա»-ն շարունակում է մնալ էկրաններին
    «Եւա»-ն շարունակում է մնալ էկրաններին

    Թեհրանի կինոդահլիճներում շարունակւում է Անահիտ Աբադի նկարահանած «Եւա» ֆիլմի ցուցադրութիւնը:

  • Թեհրանի «Մեծ վարագոյրից» երեւում է Եւայի լուսամուտը
    Թեհրանի «Մեծ վարագոյրից» երեւում է Եւայի լուսամուտը

    Շաբաթ, մարտի 9-ին, Թեհրանում էկրան բարձրացաւ հայ-իրանական առաջին համատեղ արտադրւած ֆիլմը՝ «Եւա»-ն:

    Ֆիլմի էկրանաւորումը տեղի է ունենում «Փորձառական արւեստի կինոկենտրոն»-ի (Սինամայէ հոնար-վա-թաջրոբէ) ձեւաչափով, որտեղ փոփոխական գրաֆիկով էկրանաւորւած ֆիլմերը հերթադրւում են ցուցադրութեան համար:

  • «Եւա»-ն՝ էկրանին
    «Եւա»-ն՝ էկրանին

    Այսօր՝ մարտի 9-ին «Փորձառական կինօ» (Հոնար վա թաջրոբէ) խմբում տեղի կունենայ իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմի՝ «Եւա»-ի փակ ցուցադրումը:

  • «Եւա»-ն էկրանաւորմանն է պատրաստւում Թեհրանում
    «Եւա»-ն էկրանաւորմանն է պատրաստւում Թեհրանում

    Երկարատեւ սպասողական վիճակից յետոյ՝ «Եւա» լիամետրաժ ֆիլմը Թեհրանում էկրանաւորման առիթ ստացաւ: Այս մասին «Ալիք»-ին տեղեկացրեց ֆիլմի ռեժիսոր Անահիտ Աբադը:

  • Անահիտ Աբադի դասախօսութիւնը «Հայ կին» միութեան յարկի ներքոյ
    Անահիտ Աբադի դասախօսութիւնը «Հայ կին» միութեան յարկի ներքոյ

    Սոյն թւականի յունւարի 22-ին, «Հայ կին» միութեան անդամները եւ հիւրերը վայելեցին մի բացառիկ դասախօսական երեկոյ, որը իրականացաւ յայտնի արւեստագէտ՝ Անահիտ Աբադի շնորհիւ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։