Հա

Մշակոյթ

Շաբաթ, 25 Նոյեմբերի 2017 11:38

Շառլ Ազնաւուրի անւան գրական մրցանակի 2017-ի դափնեկիրը ֆրանսիացի գրող Նիկոլա Պանէոլն է

Աշխարհահռչակ շանսոնիէ Շառլ Ազնաւուրի անւան ամենամեայ գրական մրցանակին արժանացել է ֆրանսիացի գրող Նիկոլա Պանէոլը` «Մարսէլ Պանէոլ, 1895-1974թթ. մի կեանքի ալբոմ» գրքի համար: 

«alikonline.ir» - Աշխարհահռչակ շանսոնիէ Շառլ Ազնաւուրի անւան ամենամեայ գրական մրցանակին արժանացել է ֆրանսիացի գրող Նիկոլա Պանէոլը` «Մարսէլ Պանէոլ, 1895-1974թթ. մի կեանքի ալբոմ» գրքի համար: Մրցանակաբաշխութեանը մասնակցել է նաեւ պաշտօնական այցով Մարսէլում գտնէող Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանը: Մարսէլի հայազգի փոխքաղաքապետ Դիդիէ Փարաքեանի ուղեկցութեամբ Երեւանի քաղաքապետն այցելել է Լը Սեզար կինոսրահ, որտեղ կայացել է Շառլ Ազնաւուրի անւան ամենամեայ գրական մրցանակի յանձնման հանդիսաւոր արարողութիւնը: Այս մասին «Արմէնպրես»-ին տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից:

Մինչ գրական մրցանակի յանձնումը, տեսաուղերձով ներկաներին ողջունել է Շառլ Ազնաւուրը, ով առիթն օգտագործելով նաեւ շնորհաւորել է Երեւանի եւ Մարսէլի քաղաքապետերին՝ երկու քաղաքների համագործակցութեան եւ բարեկամութեան 25-ամեակի առթիւ:

Հայազգի շանսոնիէի նախաձեռնութեամբ եւ նրա բարձր հովանու ներքոյ անցկացւող մրցանակաբաշխութեն հիմքում դրւած է մշակութային եւ մարդասիրական արժէքների գնահատումը եւ իւրաքանչիւր տարի Շառլ Ազնաւուրի անւան մրցանակը շնորհւում է որեւէ գրական ստեղծագործութեան հեղինակի:

Յարակից Հրապարակումներ

  • Շառլ Ազնաւուրի անւան գրական մրցանակ կը տրւի
    Շառլ Ազնաւուրի անւան գրական մրցանակ կը տրւի

    Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնաւուրը Մարսէյլում կը ներկայացնի իր անւան գրական մրցանակը: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին յայտնում է երգչի պաշտօնական ֆէյսբուքեան էջը: Գրառման մէջ նշւած է, որ Ազնաւուրը Երեւանում Ապրիլի 24-ին կոգեկոչի Ցեղասպանութեան զոհերին, ինչպէս նաեւ մայիսի 23-ին Մարսէյլում կը ներկայացնի գրական մրցանակ, որը կրում է նրա անունը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։