Հա

Մշակոյթ

Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2017 08:30

Դիրիժոր Կոնստանտին Օրբէլեանը յաւակնում է «Գրեմի»-ի

Հայազգի յայտնի դիրիժոր Կոնստանտին Օրբէլեանը Դմիտրի Խւորոստովսկու հետ ընդգրկւել է «Գրեմի 2018» հեղինակաւոր երաժշտական մրցանակաբաշխութեան յաւակնորդների թւում:

«alikonline.ir» - Հայազգի յայտնի դիրիժոր Կոնստանտին Օրբէլեանը Դմիտրի Խւորոստովսկու հետ ընդգրկւել է «Գրեմի 2018» հեղինակաւոր երաժշտական մրցանակաբաշխութեան յաւակնորդների թւում: Յաւակնորդների ցանկը հրապարակւել է «Գրեմի»-ի կայքում: Տեղեկացնում է «yerkirmedia.am»-ը:

Դմիտրի Խւորոստովսկին եւ Կոնստանտին Օրբէլեանն առաջադրւել են «Լաւագոյն դասական սոլօ վոկալ ալբոմ» անւանակարգում՝ «Sviridov: Russia Cast Adrift» («Սւիրիդով. Հեռացող Ռուսաստան») սկաւառակի համար։

Մրցանակաբաշխութեան արարողութիւնը տեղի է ունենալու 2018 թւականի յունւարի 28-ին՝ Նիւ Եօրքում։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։