Հա

Մշակոյթ

Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2017 08:35

Ցեղասպանութեան ժխտումն անթոյլատրելի է. Դին Քէյնի եւ Մոնթէլ Վիլիամզի հարցազրոյցը «Ժխտման ճարտարապետները» ֆիլմի կանադական պրեմիերայի աւարտին

Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող «Ժխտման ճարտարապետները» փաստավաւերագրական ֆիլմի պրոդիւսերներ Դին Քէյնը եւ Մոնթէլ Վիլիամզը «Horizon Weekly»-ին տւած հարցազրոյցում ներկայացրել են ֆիլմի ստեղծման աշխատանքներն ու խօսել դրա կարեւորութեան մասին:

«alikonline.ir» - Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող «Ժխտման ճարտարապետները» փաստավաւերագրական ֆիլմի պրոդիւսերներ Դին Քէյնը եւ Մոնթէլ Վիլիամզը «Horizon Weekly»-ին տւած հարցազրոյցում ներկայացրել են ֆիլմի ստեղծման աշխատանքներն ու խօսել դրա կարեւորութեան մասին: Գրում է «tert.am»-ը:

«Ես հայ չեմ, բայց ես մարդ եմ, եւ այս ֆիլմով մենք բարձրաձայնում ենք այն բոլոր մարդկանց ձայները, որոնք չեն կարող իրենք խօսել, քանի որ նրանց ձայնը չեն լսում: Այդ պահին որոշեցինք խօսքը տեղ հասցնել մեր անունից»,- ասել է Վիլիամզը:

Քէյնն իր հերթին նշել է, որ Հայոց Ցեղասպանութեան մասին առաջին անգամ պատմաբան Քեւին Մատեւոսեանից եւ սկսել ուսումնասիրել պատմութիւնն՝ աւելին պարզելու համար: «Ցեղասպանութեան ժխտումն անթոյլատրելի է, եւ այն պէտք է կոչւի իր անունով, որպէսզի կանխւի դրա կրկնութիւնը այսօր կամ ապագայում»,- ընդգծել է Քէյնը:

«Ֆիլմը, ընդհանուր առմամբ, ցեղասպանութեան մասին է, եւ մենք օգտագործել են Հայոց Ցեղասպանութեան պատմութիւնը որպէս օրինակ՝ ներկայացնելով իրողութիւնը: Այդ տեսարաններն իհարկէ դժւար է դիտել, եւ անհնար է ժխտել, որ դա տեղի է ունեցել: Դա մարդկային կեանքի պատմութիւն է եւ ոչ թէ քաղաքական պատմութեան: Իրողութիւնը անհնար է ժխտել»,- յաւելել է Քէյնը՝ մեջբերելով ֆիլմում Ջորջ Քլունիի դերակատարումը, որը յիշեցնում է Հիտլերի խօսքը. «Ով է այսօր յիշում հայերին»:

Պրոդիւսերներն ընդգծում են, որ իրենց ապշեցնում է նաեւ այն փաստը, որ Միացեալ Նահանգները չի ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը, որի «ժխտումը պատճառ է դարձել այսօր տեղի ունեցող ցեղասպանութիւնների եւ մարդկային առեւտրի, որի ականատեսն ենք լինում մեր օրերում»:

Այս մասին նրանք խօսել են Տորոնտոյում անցկացւող «Նուռ» միջազգային կինոփառատօնի շրջանակներում ֆիլմի կանադական պրեմիերայից յետոյ՝ յոյս յայտնելով, որ ֆիլմի պրեմիերան տեղի կունենայ նաեւ Հայաստանում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։